News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 21
Տեսնել լրահոսը

Մեզ մտահոգում է, թե ինչպես են ապրում հասարակ դատապարտյալները. Դա հերթով քնելն է, երբ 6 հոգու համար նախատեսված խցերում 12-13 մարդ է: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ կա նաեւ ջրի խնդիր, մարդկային պայմաններով ապահովելու խնդիր:

«Այդ հարցը պետք է լինի մեր օրակարգում, մինչեւ մենք ամենալավ լուծումը գտնենք»,-ասաց նա:

Հատկանշական է, որ օրերս այս հարցի վերաբերյալ խոսեց նաեւ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը եւ հայտարարեց, որ ՔԿՀ-ներում գերբեռնվածության խնդիրը լուծված է, չկա որեւէ դատապարտյալ կամ կալանավոր, որ ստիպված լինի հերթով քնել: Նա նշեց, որ համաներումը արվում է որպես մարդասիրական քայլ, այլ ոչ գերբեռնվածությունը լուծելուն է ուղղված, քանի որ այդ խնդիրը գոյություն չունի այլեւս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news