News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

Վրաստանից Հայաստան աջ ղեկով մեքենաներ ներմուծել ցանկացող հայաստանցի վարորդների իրավունքների հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ։

Պաշտպանն իր գործընկերոջն է փոխանցել վարորդների մտահոգությունները, որոնց համաձայն՝ իրենց ձեռք բերված մեքենաների տարանցիկ համարների ժամկետը լրացել է, իսկ վրացական իշխանությունները պահանջել են մեքենաները դուրս բերել երկրից, հակառակ պարագայում՝ կտուգանեն։

Նինո Լոմջարիան Արման Թաթոյանին փոխանցել է, որ պատրաստ է իրավական աջակցություն ցուցաբերել վարորդներին։ Նա նշել է, որ Վրաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիները կարող են Հանրային պաշտպանին իրավունքների հարցով դիմել թեժ գծի 1481 հեռախոսահամարով։ Հանրային պաշտպանի աշխատակազմին տրված է հատուկ հանձնարարական։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news