News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 22
Տեսնել լրահոսը


Երեւանյան շինանյութի խանութներից մեկի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են երկու երիտասարդներ խանութ-սրահից գողություն կատարում։ ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնում են, որ քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ բացահայտելու գողություն կատարած անձանց ինքնությունը:

ՍՊԸ ընկերությունից սեպտեմբերի 5-ին ահազանգ է ստացվել առ այն, որ 2018թ օգոստոսի 19-ին երկու երիտասարդ գնումներ կատարելու պատրվակով մտել են շինանյութի խանութ- սրահ և, օգտվելով աշխատակիցների անուշադրությունից, գաղտնի հափշտակել են ալմաստե սկավառակներ՝ ընկերությանը պատճառելով զգալի չափի՝ 240.000 դրամի գույքային վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունը իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են խանութում գործող անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած, գողությանը հնարավոր ականատես անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ, հանձնարարություններ տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ վերջիններիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Իրականացվող միջոցառումների շրջանակներում հրապարակում ենք խանութից առգրավված տեսանյութը։

Խնդրում ենք տեսապատկերված անձանց ներկայանալ  վարույթն իրականացնող մարմին կամ ովքեր ճանաչում են նրանց ,որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին , հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կրակոցներ Արարատի մարզում, կան վիրավորներ
Մարզի ոստիկանությունը շատ լավ գիտի, թե ով է կրակողը...
Մեղադրանք է առաջադրվել 20-ամյա երիտասարդին՝ զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու համար
Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են նշված սուպերմարկետում գործող տեսախցիկների տեսագրառումները...
Փարիզում Ելիսեյան դաշտերի մոտակայքում բանկ են թալանել
Աղբյուրները հայտնում են, որ չորս գողերը պատանդ են վերցրել բանկի հաճախորդների ու աշխատակիցների․․․
Հրազդանի անտառների սեփականաշնորհման գործընթացում կոռուպցիոն դրսեւորումներ են բացահայտվել
Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերից 50.48 հեկտարից 36.48 հեկտարը փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա...
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է իր ամբողջ ընտանիքին՝ ներառյալ 9-ամսական դստերը
Մահվանից առաջ ոստիկանությանը հասցրել է կանչել զոհերից մեկը…
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի մեքենան վնասել են, ապակիները կոտրել
Թե ինչն է եղել մեքենան վնասելու պատճառը՝ պարզ կլինի հետաքննության արդյունքում․․․