News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը

Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեխը մերժել է նավթի արտահանման ԱՄՆ-ի ծրագրերը՝ հայտարարելով, որ իրանական նավթի արտահանումն անհնար է դադարեցնել՝ տեղեկացնում է Tasnim-ը։

Զանգանեխը մատնացույց է արել նավթի գների տատանումները՝ նշելով, որ մինչ ԱՄՆ-ը ձգտում է պատժամիջոցներ սահմանել իրանական նավթի համար, շուկայական ցնցումները շարունակվում են։

Ընդգծելով, որ Իրանը «կայուն կերպով նավթ է մատակարարում իր հաճախորդներին», Զանգանեխը նշել է, որ որեւէ երկիր «չի կարող փոխարինել իրանական նավթը համաշխարհային շուկայում»։ Ըստ նրա՝ շուկայում տատանումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ պատժամիջոցները չեն հանվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news