News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 13
Տեսնել լրահոսը

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր՝ հոկտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադային:

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ճապոնիայի կառավարության հետ համագործակցության ուղղությունները՝ մասնավորապես ՀՀ Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերում «Հրշեջ գույքի բարելավման ծրագրի», ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աղետների արձագանքման հնարավորությունների զարգացման, «Ճգնաժամային հաղորդակցության եւ աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ազգային ցանց» եւ այլ ընթացիկ ծրագրերի մանրամասները:

«Ճապոնիայի հետ համագործակցությունը մեզ համար շատ կարեւոր է, քանի որ աղետներին դիմակայելու հարցում Ճապոնիայի կառավարությունը մեծ եւ պրակտիկ փորձ ունի: Շատ եմ կարեւորում նաեւ ճապոնական փորձի փոխանակումը կարկտահարության դեմ պայքարում, - նշել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Հանդիպման ընթացքում նախարարը նաեւ շեշտել է, որ ցանկալի կլինի՝ տրվող աջակցության առաջնայնությունը բխի երկրի կարիքներից եւ նախապես համաձայնեցվի ԱԻՆ մասնագետների հետ: Այս համատեքստում քննարկվել են նաեւ տեխնիկական աջակցության ծրագրերի շրջանակում նորակառույց բարձրահարկ շենքերում հրդեհաշիջման աշխատաքների կազմակերպման համար 50 եւ ավել մետր բարձրություն ունեցող ավտոսանդուղքների, ինչպես նաեւ ուղղաթիռների տրամադրման հնարավորությունները:

Ճապոնիայի դեսպանն էլ իր հերթին խոստացել է ներկայացված առաջարկները փոխանցել Ճապոնիայի կառավարությանը. «Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետ հաճախ ենք քննարկում Հայաստանին տրամադրվող աջակցության հնարավորությունները: Այս հանդիպման ընթացքում ներկայացված առաջարկությունները՝ մասնավորապես կարկտահարության դեմ պայքարի, անտառային հրդեհների հրդեհաշիջման կարողությունների զարգացման եւ տեխնիկայի ձեռք բերման վերաբերյալ կփոխանցեմ Ճապոնիայի կառավարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news