News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Էկոտեխպլազա» մոսկովյան շինարարական ընկերությունը մտադիր է 2019թ․ Հայաստանում Cobiax դատարկաստեղծ-ներդիրների արտադրություն հիմնել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Էկոտեխպլազա» ՓԲԸ-ի զարգացման բաժնի պետ Թերեզա Կարապետյանը։ Այդ նպատակով ընկերությունը մասնակցել է Երեւանում հոկտեմբերի 17-19-ը կայացած EXPO-RUSSIA ARMENIA 8-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։

Կարապետյանը նշեց, որ բետոնե Cobiax թեթեւ ծածկերը՝ դատարկաստեղծերը, վերամշակված պլաստիկից են եւ փոխարինում են զանգվածեղ բետոնին, որը ներսում մետաղական մասեր ունի։ Եւ սրանով թույլ են տալիս խնայել ոչ միայն թանկարժեք շինարարական նյութերը, այլեւ էներգիան։

«Cobiax-ի ստեղծման տեխնոլոգիան թույլ է տալիս մինչեւ 17 տոկոսով կրճատել օգտագործվող մետաղյա ձողերը (арматура), 30 տոկոսով՝ բետոնը, եւ 15 տոկոսով՝ շինարարական ամբողջ նախագծի արժեքը»,- պարզաբանեց նա, ապա հիշեցրեց, որ ընկերությունը, որի հիմնադիրները հայեր են, իր ներկայացուցչությունը եւ մետաղական կոնստրուկցիաներ արտադրող գործարանը ունի Հայաստանում։

«Ընկերության համար հայլկական շուկան հետաքրքիր է ոչ միայն այն պատճառով, որ հիմնադիրները հայեր են, այլ նաեւ՝ որ այդ տեխնոլոգիաները ճիշտ է օգտագործել սեյսմիկ գոտիներում։ Դրանք կարող են մեծ պահանջարկ ունենալ եւ հետաքրքիր լինել Հայաստանի շինարարական շուկայի համար»,- նկատեց «Էկոտեխպլազա»-ի ներկայացուցիչը։

Ընկերությունն ունի նաեւ ծրագիր՝ Հայաստանում ստեղծելու արդյունաբերական ավան-փոքր արտգոտի՝ իր գրասենյակային տարածքներով, քննարկումների եւ ցուցահանդեսների դահլիճներով, զվարճանքի վայրերով։

«Այս գոտին ստեղծագործական հարթակ կդառնա շինարարների եւ նախագծողների համար»,- ասաց Թերեզա Կարապետյանը։

«Էկոտեխպլազա» ՓԲԸ-ն աշխատանքի փորձ ունի ԱՊՀ-ի, Վրաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի շուկաներում։ Cobiax տեխնոլոգիան իրականացվել է «Անտառային անկյուն» բնակելի թաղամասում (ք․ Խիմկի, Մոսկվայի մարզ), Vodafone փոքրիկ ավանում (ք․ Դյուսելդորֆ, Գերմանիա), «Պերես» արվեստի թանգարանում (Ֆլորիդա, ԱՄՆ), Էլբայի ֆիլհարմոնիայում (ք․ Համբուրգ, Գերմանիա), Կառավարության տուն (Լոմբարդիա, Իտալիա

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանի էլիտայում կա խնդիր այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան
Կան իմ և Պուտինի անձնական շփումը և հարաբերությունները, և կան ինստիտուտների միջև հարաբերություններ․․․․
Մանդելշտամը Հայոց ցեղասպանությունը նկարագրել է ավելի շուտ, քան հայտնվել է այդ եզրույթը․ փորձագետ
Մանդելշտամը նշել է, որ Հայերի ցեղասպանությունը կազմակերպվել է երկրի բարձրագույն ղեկավարության կողմից․․․
ՀՀ եւ ՌԴ եղբայրական դաշնակցային հարաբերությունները համապատասխանում են երկու ժողովուրդների շահերին. դեսպան
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եկող շաբաթ կայցելի Հայաստան...
Ռուսաստանի Դաշնության նախագահը Հայաստան կայցելի այս տարեվերջին. «Իմ քայլը»
Վլադիմիր Պուտինը Հայաստան կայցելի տարեվերջին...
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը մեկնաբանել է Երեւանում «Էրեբունի» ավիաբազայի վերազինման հարցը
«Էրեբունի» ռուսական ավիաբազայի զարգացման նախագծեր կան, սակայն ՌԴ դեսպանը տեղեկություններ չունի դրա ամբողջական վերազինման մասին…
Բաբաջանյանի երաժշտության ներքո ԱԺ այգում բացվեց հայ-ռուսական բարեկամության ծառուղի (ֆոտո)
Բացման արարողությանը ներկա էին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխնախագահներ Ալեն Սիմոնյանը, Վահե Էնֆիաջյանը...
Ամենաշատ