News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Փարիզում նոյեմբերի 11-ին, «հավանաբար», կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Երկու նախագահներն էլ մասնակցելու են Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100 ամյակին նվիրված միջոցառումներին։

«Կարծում եմ՝ մենք, հավանաբար, կհանդիպենք»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ հանդիպումը դեռեւս հաստատված չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, կկայանա։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ Ջոն Բոլթոնի եւ Վլադիմիր Պուտինի բանակցությունների արդյունքներով՝ երկու նախագահների հանդիպման վերաբերյալ նախնական պայմանավորվածություն կա։ ՌԴ եւ ԱՄՆ նախագահները վերջին անգամ հանդիպել են այս տարվա հուլիսին՝ Հելսինկիում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ