News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը հետ կկանչի սաուդցի այն պաշտոնատար անձանց վիզաները, ովքեր ենթադրաբար մեղավոր են Ջամալ Խաշոգջիի սպանության մեջ։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ տեղեկացնում է CNBC-ը։

Ըստ նրա՝ աշխատակազմը դիտարկում է նաեւ այլ պատժամիջոցներ, այդ թվում՝ ֆինանսական։ «Այս գործողությունները ԱՄՆ-ի վերջին խոսքը չեն լինի։ Մենք կշարունակենք մեղավորներին պատասխանատվության ենթարկելու լրացուցիչ միջոցառումների ուսումնասիրությունը։ Մենք շատ հստակ հայտարարում ենք, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի նման գործողություններ, որոնց նպատակը լրագրողին լռեցնելն է»,- ասել է Պոմպեոն եւ հավելել, որ ԱՄՆ-ը ՍԱ-ի հետ սերտ հարաբերություններ է պահպանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ