News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին ՀՀԿ-ն, մասնավորապես պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, «նոն-ստոպ» հանդիպումների մեջ է ՀՀԿ տարածքային ակտիվի, որոշ անհատների եւ երիտթեւերի հետ։ Քննարկվում է «ինչպես, ումով ընտրությունների գնալ» առաջարկը փաթեթով ԳՄ-ին, Սերժ Սարգսյանին ներկայացնելու համար։

ՀՀԿ կորիզն ուզում է, որ ցուցակը ղեկավարի Վիգեն Սարգսյանը, սակայն այլ տարբերակներ էլ են քննարկում, օրինակ՝ եթե Կարեն Կարապետյանը (Տաշիրի) համաձայնի, սակայն Կարապետյանները հակված չեն մասնակցելու։ Հարցին՝ իմաստ ունե՞ր բոյկոտել նոր Ընտրական օրենսգիրքը, երբ այն նախատեսում է 4 քաղաքական ուժի ներկայություն ԱԺ-ում, 4-րդ ուժի համար 2 տոկոսի բոնուս, հին օրենքով դուք պետք է հավաքեք 7 տոկոս (որպես դաշինք), նորով՝ 5։ Ռեյտինգայինի մասով էլ գաղտնիք չէ, որ ձեր ռեյտինգայիններն այլեւս «ՔՊ»-ի օգտին են աշխատելու, եւ տեսակետ կա, որ ՀՀԿ-ն առհասարակ պառլամենտ մտնելու խնդիր է ունենալու։

ՀՀԿ մեր աղբյուրը պատասխանեց․ «Խնդիրը 5 կամ 7 տոկոս նվազագույն շեմը հաղթահարելը չէ։ Եթե որոշենք մասնակցել ընտրություններին, ապա կդնենք ավելի բարձր շեմ, ընդ որում՝ մենք ոչ թե շեմի կամ տոկոսի համար ենք մտնելու պայքարի մեջ, այլ փորձելու ենք դառնալ ընդդիմադիր կենտրոն, ինչը, հավատացեք, մեզ մոտ կստացվի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ