News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազ Ազատ Գեւորգյանի եկամուտների հանրագումարը 2017թ. կազմել է 5 350 961 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագրից, որը ներկայացրել է այս տարվա մարտին: 

Ըստ ներկայացված փաստաթղթի՝ Ա. Գեւորգյանը անշարժ եւ շարժական գույք չի հայտարարագրել:

Նրա դրամական միջոցները 2017թ. սկզբին կազմել են 23 մլն ՀՀ դրամ, 20 000 ԱՄՆ դոլար եւ 7000 եվրո: 2017թ. վերջում նշված դրամական միջոցների չափը նույնն է մնացել՝ ո՛չ նվազել է, ո՛չ ավելացել: Իսկ 5 350 961 ՀՀ դրամ եկամուտը գոյացել է աշխատավարձից: 

Նշենք, որ ըստ ավելի վաղ ներկայացրած հայտարարագրի, Ազատ Գեւորգյանը պաշտոնը ստանձնելու ժամանակ ունեցել է նաեւ բնակարան: Պաշտոնը ստանձնել է 2017թ. հուլիսի 1–ին: 

Ի տարբերություն տարեկան հայտարարագրում նշված դրամական միջոցների, պաշտոնը ստանձնելու հայտարարագրում դրամական միջոցներն ավելի քիչ են եղել: Պաշտոնը ստանձնելու ժամանակ դրամական միջոցները կազմել են 22 մլն ՀՀ դրամ, 18 000 ԱՄՆ դոլար եւ 7000 եվրո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ