News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզպետարանում` Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ, այսօր` փետրվարի 12-ին խորհրդակցություն է կայացել որի ընթացքում քննարկվել է Տավուշի մարզի 2009-2011թ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի կատարման ընթացքը:

Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացվել են ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, արձանագրված խնդիրները: Զեկուցվել է, որ մարզի զարգացման ծրագրով 2010թ. իրականացվել են 6,5 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր` նախատեսված 5,5 մլրդ դրամի դիմաց:   

Ծրագրի կատարման ընթացքն ընդհանուր առմամբ բավարար համարվեց:  Փոխվարչապետը նշեց, որ Տավուշի եւ Գեղարքունիքի զարգացման ծրագրերը նամանատիպ առաջին ծրագրերն են, որոնք կավարտվեն այս տարի, եւ դրանց իրականացման փորձը հաշվի կառնվի ինչպես նոր ծրագրերի մշակման, այնպես էլ ընթացքում գտնվողների իրականացման գործընթացում:

Ներկայացվել է նաեւ համայնքների 2011 թ. բյուջեների հաշվարկային ցուցանիշների համեմատական վերլուծությունը 2010թ. ցուցանիշների նկատմամբ:

Արմեն Գեւորգյանը մարզպետ Արմեն Ղուլարյանի եւ Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հետ քննարկել է նաեւ Իջեւանի տեղական ինքնակառավարման մարմիններում ստեղծված իրավիճակը: Համայնքի ղեկավարին առաջարկվել է սահմանված կարգով հրավիրել ավագանու հերթական նիստ եւ դրա արդյունքներով դիմել մարզպետին` գործող օրենսդրության շրջանակում ավագանու նոր ընտրություններ կազմակերպելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ