News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կոնկրետ ԱԺ դահլիճից եւ նախկին խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող քաղաքական ուժից հեղափոխության հաղթանակի հաջորդ իսկ պահից հին համակարգից ազդակներ են փոխանցվել եւ փոխանցվում, թե այս ամենը մի քանի ամսվա հեռանկար ունի, շուտով հետ է պտտվելու եւ հին համակարգը վերադառնալու է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում որպես վարչապետի թեկնածու իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ իր վարչապետ ընտրվելուց հետո Հայաստանում տասնյակ պաշտոնյաների նկատմամբ քրգործեր են հարուցվել, չարաշահումների, կաշառքների, յուրացումների մեղադրանքով. «Ես նկատի չունեմ այն գործերը, որոնք հարուցվել են մայիսի 8-ից առաջ տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Ես խոսում եմ այն արարքների մասին, որոնք տեղի են ունեցել հեղափոխությունից հետո, իմ վարչապետ ընտրվելուց հետո:

Ինձ համար երկար ժամանակ հասկանալի չէր, թե ինչպես կարող է 2018-ի մայիսից հետո որեւէ պաշտոնյայի մտքով անցնի կաշառք վերցնել, յուրացումներ անել եւ այլն: Ընդ որում հեղափոխությունից շաբաթներ, անգամ օրեր անց: Պատկերացնո՞ւմ եք, Հայաստանում այդպիսի իրադարձություններ են տեղի ունեցել ու ՀՀ-ում կա պաշտոնյա, որ կաշառք է վերցնում, յուրացում է թույլ տալիս իրեն, սա անտրամաբանական է:

Դրա պատասխանը մեկն է. կոնկրետ այս դահլիճից եւ նախկին խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող քաղաքական ուժից հեղափոխության հաղթանակի հաջորդ իսկ պահից հին համակարգից ազդակներ են փոխանցվել եւ փոխանցվում, թե այս ամենը մի քանի ամսվա հեռանկար ունի, շուտով հետ է պտտվելու եւ հին համակարգը վերադառնալու է:

Այդ մարդիկ, որոնք շարունակում են գործել հին տրամաբանությամբ, պետք է ներշնչանքի աղբյուր ունենան եւ այդ աղբյուրը ԱԺ նախկին մեծամասնությունն է եւ նախկին իշխող համակարգը:

Ընդ որում, այդ ներշնչանքը եղել է ոչ միայն ներքին խողովակներով, այլեւ հրապարակային: ՀՀԿ-ի ներկայացուցիչները պարբերաբար հայտարարել են, որ Հայաստանում արտահերթ ԱԺ ընտրությունների համար նախադրյալներ չկան, թե Հայաստանում ԱԺ հաջորդ ընտրությունները տեղի են ունենալու 2022 թվականին: Այս մասին նրանք մի քանի անգամ հարցազրույցներ են տվել:

Այս ամենը արվել է մի քանի նպատակով: Նախ, հնարավորինս կոնսոլիդացված պահել երկար տարիներ Հայաստանում գործած պետական կոռումպացված համակարգը: Երկրորդ, Հայաստանում հաստատված մթնոլորտը դարձնել հնարավորինս նյարդային, այսինքն մարդկանց անընդհատ տոկի տալ, որ մարդիկ հանդարտ իրենց կյանքով ապրելու հնարավորություն չունենա, հնարավորինս խաթարել տնտեսական ու ներդրումային միջավայրը եւ հնարավորինս մեծ խոչընդոտներ ստեղծել գործող կառավարության համար եւ սպասել հարմար պահի ռեւանշի հասնելու համար»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ