News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


Կապանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ թեկնածուն չի հաղթել, որովհետև Սյունիքում անցյալից դեռևս պահպանվող քրեական, քաղաքական և տնտեսական էլիտան կարողացել է ազդել ընտրողների վրա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Կապանի ընտրության այս արդյունքները «Հանրապետականին» հույս է ներշնչել, որ հնարավոր է հասնել քաղաքական ռևանշի։

«Պատճառը պետք է կապել Կապանում քաղաքապետի ընտրությունների հետ: Պարզվել է, որ հին ընտրական մշակույթը Սյունիքի մարզում դեռեւս կենսունակության նշաններ է ցույց տալիս: Սա նշանակում է, որ Սյունիքում գործող քրեական, քաղաքական ու տնտեսական էլիտան իր ձեռքում շարունակելով պահել բավականին շոշափելի լծակներ,  կարողացել է կոնսոլիդացիա ապահովել եւ ի վերջո, մարդկանց մի որոշակի հատվածի հին արժեքների տրամաբանությամբ, կամ ավելի ճիշտ՝ հին մոդելների մոդիֆիկացված ձեւերով ուղղորդել որոշակի քվեարկության, ի վերջո հասնել իրենց համար ցանկալի արդյունքի։ ՀՀԿ-ականները հույս ունեն, որ առաջիկա ԱԺ ընտրություններում իրենց կհաջողվի գործարկել կապանյան մոդելը»,– ասել է Փաշինյանը։

Նա կրկին բացառել է Հունան Պողոսյանի նշանակման գործոնը ՏԻՄ ընտրությունների արդյունքների մեջ։

«Լրագրողները եւ վերլուծաբանները ճիշտ են, որ մեծ ուշադրություն են դարձնում կապանյան ընտրություններին, բայց նրանք սխալվում են, երբ տեղի ունեցածը կապում են Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու հետ:

Ընդհակառակը, Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելն էր կապված Սյունիքում հին համակարգի գոյության վերաբերյալ կառավարության համոզմունքի եւ ստացված տեղեկատվության հետ:

Իմ համոզմունքը հետեւյալն է. Սյունիքում հեղափոխություն տեղի չի ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ մարզում կան տնտեսական ու քրեական ուժեր, որոնք մտածում են, թե իրենք ավելի հզոր են ու կարող, քան պետական ու ժողովրդական իշխանությունը: Սյունիքում պետական իշխանությունը պետք է այլընտրանք չունենա: Սյունիքում պետք է հաստատվի անառարկելի պետական, ժողովրդական իշխանություն: Սա ոչ թե քաղաքական խնդիր է, այլ ազգային անվտանգության կարեւորագույն հիմնահարց, որոնց անդրադարձել եմ հոկտեմբերի 19-ին Կապանում ունեցած իմ ելույթում: 5 ամիսների ընթացքում ձեւավորված իմ համոզմունքն է, որ այս խնդիրը կկարողանա լուծել միայն ու միայն կառավարման մեծ փորձ, կառավարման հին համակարգի բոլոր մանրամասներին ու նրբություններին ծանոթ այնպիսի մի մարզպետ, որը կկարողանա կասեցնել նաեւ իրավապահ համակարգի նկատմամբ հին քրեական ու տնտեսական էլիտայի ազդեցությունը: Ինչպես ասում են, սա այն դեպքն է, որ սեպը սեպով պիտի հանել»,– ասել է Փաշինյանը:

Հայաստանի ոստիկանության պետի երկարամյա տեղակալին Սյունիքի մարզպետ նշանակելու պատճառը, ըստ Փաշինյանի, հենց սա է եղել. «Այդ որոշման հիմնական շարժառիթը ոչ թե Սյունիքում դիկտատուրա հաստատելն էր, այլ Սյունիքի հպարտ քաղաքացիների ազատությունների եւ իրավունքների երաշխավորումը, որն անհնար կլինի առանց քրեական էլիտայի, առանց տնտեսական էլիտայի անառողջ ազդեցությունները չեզոքացնելու: Դա մի խնդիր է, որ լուծելու ենք հստակ ու անառարկելիորեն»:

Այդ դեպքում ինչո՞ւ ՔՊ–ն ըդնունեց Կապանի քաղաքապետի ընտրության արդյունքները՝ դա համարելով ժողովրդավարության հաղթանակ: Փաշինյանն մեկնաբանել է՝ «առաջին հերթին ցույց տալու համար մեր անկեղծությունը, որ մեր միակ նպատակը ժողովրդի իշխանությունն է»:

«Ես ինքս ժամանակին տեսել եմ, թե ինչպես ընտրությունների արդյունքների կեղծումները հիմնավորում էին բազմաթիվ պետական ու ազգային նպատակներով: Այսինքն՝ երբեք որեւէ ընտրություն չի կեղծվել այն պատճառաբանությամբ, թե պետք է ատամներով պահենք իշխանությունը: Միշտ էլ բերվում են պատճառներ, ասում են՝ բա վա՞տ կլիներ, որ դարասկզբին Հիտլերի ընտրությունների ժամանակ լիներ մի քաղաքական ուժ, որը ընրությունների արդյունքները մի քիչ բան աներ, բան կլիներ:

Մենք ուզում ենք անկեղծ երկխոսություն ունենալ ժողովրդի հետ: Մենք չենք կարող մեզ թույլ տալ չընդունել, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները ձեւավորվել են ժողովրդի քվեարկության արդյունքում: Հանրային կարծիքի մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծ մասը քվեարկել է իր համոզմունքի համաձայն: Հին համակարգի տրամաբանությամբ քվեարկել է բացարձակ փոքրամասնությունը, որի պահվածքը վճռական է եղել ընտրությունների արդյունքների համար:

Տեղի ունեցած արդյունքները ընդունելով է, որ մենք կարող ենք շարունակել մեր երկխոսությունը հանրության հետ: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է տեսնի, թե իր քվեարկությունը ինչպիսի արձագանքների ու ազդեցությունների տեղիք է տալիս ողջ  քաղաքական իրավիճակի վրա: Իմ ողջ քաղաքական գործունեության հիմքն այն է եղել, որ մարդիկ հասկանան, որ իրենց քվեն է ամեն ինչ որոշում, որ չմտածեն՝ դե իմ մի ձայնն ի՞նչ է որոշում: Ես փորձել եմ համոզել, որ այո, ամեն ինչ կախված է ձեր մի ձայնից»,– ասել է Փաշինյանը:

Փաշինյանը Կապանում տեղի ունեցած քվեարկության արդյունքներն օրինական է համարում, քանի որ դրանք արտահայտում են մարդկանց ընտրությունը։

«Բայց իմ քաղաքական դիրքորոշումն այն է, որ քրեական եւ տնտեսական էլիտան անառողջ ազդեցություն են ունեցել այն բանի պատճառով, որ հեղափոխությունը ոչ բոլորին է հասել»,– ասել է նա:

Փաշինյանը հիշեցրել է, որ Ոստիկանության պետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոններում այդ համակարգում  նախկին իշխանությունների օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած Վալերի Օսիպյանի եւ Արթուր Վանեցյանի նշանակումներից հետո մեծ աղմուկ բարձրացավ, բայց 1-2 քննարկումից հետո այդ թեման փակվեց:

«ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակումից հետո այդ ալիքը բավական երկար տեւեց, որովհետեւ ընդունելի հարցադրումների ու մտահոգությունների ֆոնը Սյունիքում հաստատված քրեական տնտեսական որոշակի շրջանակներ հմտորեն օգտագործեցին, այդ թվում օգտագործելով իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները, եւ հնարավոր է կրկին փորձեն օգտագործել իրենց անվտանգության խնդիրն ապահովելու, Սյունիքում միահեծան եւ հակապետական իշխանություն հաստատելու եւ պահպանելու համար»,– ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ