News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիին նախատեսվում էր բռնի ուժով անվտանգ վայրում պահել Թուրքիայի տարածքում՝ համոզելով նրան հայրենիք վերադառնալ, իսկ հրաժարվելու դեպքում՝ ազատ արձակել: Երեքշաբթի այս մասին հայտարարել է ամերիկյան NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրներին:

Նրանք ներկայացրել են Էր Ռիադի կողմից սկսված լրագրողի սպանության հետաքննության մասին նախնական եզրակացությունները: Դրանք մատնանշում են, որ գաղտնի առաջադրանքով Ստամբուլ ժամանած 15 սաուդցիներից բաղկացած խումբը մտադիր չէր սպանել Խաշոգջիին:

Այս խումբը բաժանված է եղել երեք թիմերի, որոնցից յուրաքանչյուրը զբաղվել է առանձին լոգիստիկայով, անվտանգությամբ եւ լրագրողի հետ զրուցելով: Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենքում սպանության պահին 15 մարդուց միայն 9-ն է ներկա եղել, պարզաբանել են հեռուստաալիքի աղբյուրները:

Հրապարակման համաձայն, սկզբնական ծրագրով նախատեսվում էր հյուպատոսությունում խոսել Խաշոգջիի հետ եւ հայրենիք վերադառնալուց հրաժարվելու դեպքում, նրան բռնի ուժով տանել Ստամբուլի մերձակայքում գտնվող հանդիպաբնակարան: Եթե 2 օրվա ընթացքում լրագրողը չփոխեր իր դիրքորոշումը, ապա նրան պետք է ազատ արձակեին, գրում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ