News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Որեւէ մեկը չկասկածի, որ «Մարտի 1»-ի գործը մինչեւ վերջին անկյունները բացահայտվելու է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում որպես վարչապետի թեկնածու իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Ես բոլորիս կոչ եմ անում պատրաստ լինե հոգեբանորեն բացահայտումների ողջ ծավալին: Որովհետեւ հեշտ չի լինելու իմանալ այն ամենը, ինչ ես համոզված եմ առաջիկայում կիմանաք եւ ոչ միայն այս գործով:

Այսօր շատ լեգիտիմ հարց են տալիս՝ թե ինչու նոր բացահայտումներ չկան: Այսինքն տպավորություն է, որ այդ պրոցեսը կանգնել է եւ տեղապտույտի մեջ է հայտնվել: Այո, դա այդպես է եւ դա ունի կոնկրետ պատճառներ:

Պատճառ առաջին. այսօր ՀՀ-ում բոլոր քննչական մարմինների, բոլոր քննիչների ծանրաբեռնվածությունը կրկնակի ավելացել է: Այսինքն քննիչներ կան, որոնց վարույթում միանգամից 20-30 գործ են քննում: Հաջորդը, դատարանները եթե ոչ համատարած, ապա շատ հաճախ կիրառում են գրավ եւ մարդկանց կալանքից ազատ են արձակում: Մեկնաբանություններ կան, որ դուք մի կողմից բռնում եք, իբր մենք ենք բռնողը, թեեւ որոշ դեպքերում մենք ենք, մյուս կողմից պայմանավորվում ու բաց եք թողնում: Սա շատ ծանր մեղադրանք է:

Ես ուզում եմ ասել ազնվորեն, չնայած շատերը դա թուլություն կհամարեն, ես որեւէ կերպ չեմ միջամտում դատական իշխանության գործերին: Ոչ թե նրա համար, որ չեմ կարող, այլ որովհետեւ ես պարտավորվել եմ հանրության առջեւ: Այո, դատարանները գործում են այսպես: Այստեղ կա եւ լավ լուր, եւ վատ լուր: Լավ լուրն այն է, որ մենք այսօր մեր ՔԿՀ-ների ծանրաբեռնվածության, կալանքի կիրառման առումով գտնվում ենք աննախադեպ ցածր մակարդակի վրա: Այսինքն ՔԿՀ-ներում հերթով քնելու հարցը լուծված է»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ