News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մենք դեմ ենք քվերակելու։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով ԱԺ նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածության հարցով քվեարկության մասին։ 

«Այսինքն՝ մենք ինչ նախապես ասել ենք, այսօր էլ դա անելու ենք»,–նշեց պատգամավորը։

Դիտարկմանը, թե վարչապետը նշեց, որ եթե ՀՀԿ–ն դեմ քվեարկի ԸՕ–ին, հնով կգնան արտահերթ ընտրությունների,  բայց ռեւանշի ճանապարհով ՀՀԿ–ն 0 ձայն կստանա ընտրություններում, նա արձագանքեց. «Ռեւանշ, նման խնդիրներ գոյություն չունեն, մենք կողմնակից ենք լիարժեք համամասնականին, բայց պետք է քննարկվի այն առաջարկությունները, որոնք մեր կամ այլ քաղաքական ուժերի կողմից տրվել են, դրանք ԸՕ–ում պետք է տեղադրվի»։

Նշենք, որ այսօր ԱԺ–ում տեղի է ունենալու վարչապետի ընտրությունը: «Ելք» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը. ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» խմբակցությունը թեկնածու չեն առաջադրել:

Հիշեցնենք, որ թեեւ «Ելք»-ը ներկայացրել է Փաշինյանի թեկնածությունը, սակայն միաժամանակ կոչ է արել բոլոր պատգամավորներին՝ չընտրել նրան, որպեսզի հնարավոր լինի մեկ շաբաթ անց եւս մեկ անգամ չընտրելով վարչապետ հասնել խորհրդարանի լուծարման: Նման սցենարի դեպքում դեկտեմբերի առաջին կեսին տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրություններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ