News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հարգելի հանրապետականներ, ձեզ անընդհատ սխալ ուղղությամբ են տանում. այդ հին Ընտրական օրենսգիրքը պահելով՝ դուք մեզ մեծ ծառայություն եք մատուցում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում որպես վարչապետի թեկնածու իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ ԸՕ-ն ուզում են փոխել, որպեսզի ընտրական պրոցեսը հնարավորինս քաղաքական բանավեճի տրամաբանության մեջ դնեն. «Հենց ռեւանշիստական մղումները պահեցիք, ուզենք, թե չուզենք, ընտրությունները  լինելու են սեւ ու սպիտակի տրամաբանության մեջ եւ դուք զրո ձայն եք ստանալու։ Ձեր միակ շանսը ընտրությունները քաղաքականցնելն է, որ խոսենք, խնդիրներից, բյուջեից, տնտեսական հեռանկարներից: Ի վերջո, այս ռեւանշիստական բաները թողեք, որովհետեւ դա ձեզ մենակ վնասում է։ Համակերպվեք, որ գոնե ընդդիմություն մնալու շանսը պահպանեք:

Հին ԸՕ-ով դուք ընդհանրապես չեք անցնելու, ձեր միակ շանսը փոփոխված Ընտրական օրենսգիրքն է։ Ինչքան լարվածությունը մեծ եղավ, դա ձեր դեմ է աշխատելու: Դուք եք չէ՞ անընդհատ ասում՝ այս մթնոլորտը պետք է փոխենք։ Շարմազանովը հարցնում է՝ բարիկադները մենք ենք կառուցել: Բա ո՞վ է կառուցել. դուք եք կառուցել ձեր կոռուպցիայով, դավադրություններով: Մենք բարիկադների վրա լավ ենք զգում, եթե ուզում եք կառուցել՝ կառուցեք, մենք խնդիր չունենք»,-ընդգծեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ