News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 24-ի իր նիստում Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ:

ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցի քվեարկությանը: «Ելք»-ը հայտարարեց, որ ձեռնպահ են քվեարկելու:

Արդյունքում Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրելու օգտին ոչ մի պատգամավոր չքվեարկեց: Դեմ էր 1, ձեռնպահ՝ 11 պատգամավոր:

Քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ժպիտով ասաց. «Շնորհավորում եմ չընդունված որոշման կապակցությամբ»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին: Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն, վարչապետի հրաժարականից հետո 7 օրվա ընթացքում ԱԺ խմբակցությունները կարող են առաջադրել վարչապետի թեկնածու, իսկ 8-րդ օրը պետք է տեղի ունեն վարչապետի ընտրություն ԱԺ հատուկ նիստում:

«Ելք» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը. ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» խմբակցությունը թեկնածու չեն առաջադրել:

Հիշեցնենք, որ թեեւ «Ելք»-ը ներկայացրել է Փաշինյանի թեկնածությունը, սակայն միաժամանակ կոչ է արել բոլոր պատգամավորներին՝ չընտրել նրան, որպեսզի հնարավոր լինի ուղիղ մեկ շաբաթ անց (հոկտեմբերի 31-ին) եւս մեկ անգամ չընտրելով վարչապետ հասնել խորհրդարանի լուծարման: Նման սցենարի դեպքում դեկտեմբերի առաջին կեսին տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրություններ:

Իսկ եթե խորհրդարանն այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանին ընտրի վարչապետ, ապա ԱԺ լուծարումը օրակարգից դուրս կգա կամ առնվազն կհետաձգվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ