Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիին սպանողները չէին կարողանա դա անել առանց ԱՄՆ իշխանությունների աջակցության: Այս մասին հաղորդվում է Իրանի նախագահի պաշտոնական կայքում:
Նշվում է, որ Ռոհանին Թուրքիային կոչ է անում անկողմնակալ քննություն անցկացնել: Իրանի նախագահը զարմացած է, որ ժամանակակից աշխարհում հնարավոր է այդպիսի «կազմակերպված սպանություն» իրականացնել:
«…Չեմ կարծում, որ երկիրը կհամարձակվեր նման սպանություն կատարել առանց ԱՄՆ-ի աջակցության»,- Gazeta-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռոհանին: