News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպայում ԱՄՆ ռազմական ուժերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Խոջեսը հայտարարել է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ զինված հակամարտության «շատ մեծ հավանականության» մասին՝ տեղեկացնում է AFP-ն։

«Կարծում եմ, որ 15 տարի հետո դա անխուսափելի է։ Շատ մեծ է հավանականությունը, որ մենք կպատերազմենք Չինաստանի հետ»,- Անվտանգության մասին վարշավյան համաժողովում փորձագետների հետ հանդիպմանը հայտարարել է Խոջեսը։

Ըստ նրա, ԱՄՆ-ը Չինաստանից եկող սպառնալիքի դեմ Եվրոպայում եւ Խաղաղ օվկիանոսում անհրաժեշտ ամեն ինչ անելու հնարավորություն չունի։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը հետաքրքրված է, որ Եվրոպայում ուժեղ շարասյուն ունենա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ