ԱՄՆ հատուկ ծառայությունները բազմիցս զգուշացրել են նախագահ Դոնալդ Թրամփին այն մասին, որ նրա անձնական հեռախոսը բավարար կերպով պաշտպանված չէ, հայտնում է Gazeta–ն՝ վկայակոչելով  The New York Times–ին։ Հատուկ ծառայությունների կարծիքով՝ Թրամփի հեռախոսը գաղտնալսում են Ռուսաստանի ու Չինաստանի հետախուզությունների աշխատակիցները։

Պարբերականի տվյալներով՝ Թրամփը անտեսում է հատուկ ծառայությունների խորհուրդները եւ շարունակում է օգտագործել հեռախոսը, որը բավականաչափ պաշտպանված չէ գաղտնալսումներից։

Նշվում է նաեւ, որ ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալներով՝ չինական հետախուզությունը գաղտնալսում է Թրամփի հեռախոսը, որ հասկանա՝ հակված չէ արդյոք Թրամփը Պեկինի հետ առեւտրային պատերազմի էսկալացիայի։

Նշվում է, որ ԱՄՆ–ում ռուսական հետախուզությանը մեծ սպառնալիք չեն համարում։