News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Անվտանգության խորհրդի գրասենյակում այսօր՝ հոկտեմբերի 25-ին կայացել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի եւ արտաքին գործերի նախարար պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։

Հանդիպման ժամանակ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, մասնավորապես, ընդգծել է. «Առանձնահատուկ հիշատակման է արժանի այն իրողությունը, որ ԱՄՆ այսչափ բարձր մակարդակի պատվիրակությունը ժամանում է Հայաստան հայ ժողովրդի նորագույն պատմության բեկումնային այս ժամանակաշրջանում: Կուզենայի հատկապես ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Միացյալ Նահանգների հետ երկկողմ քաղաքական տնտեսական, առեւտրային հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը»:

ԱԽ քարտուղարի խոսքով՝ ԱՄՆ կարեւոր դերակատություն ունի Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության հաստատման գործում, մասնավորապես, որպես ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական առաքելությունն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի։

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը իր պատասխան խոսքում շեշտել է երկկողմ հարաբերությունների կարեւորությունը. «Ուրախ եմ լինել Հայաստանում՝ ընդգծելու մեր երկկողմ հարաբերությունների կարեւորությունը եւ անդրադառնալու այդ հարաբերություններին ու տարածաշրջանին առնչվող հարցերի լայն շրջանակի: Ես շատ եմ կարեւորում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային ռազմավարական ու անվտանգության հարցերը, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքականությունը Իրանի, Ռուսաստանի եւ Սիրիայի մասով, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունությունը մեծացնելու մեր ընդհանուր ջանքերը քննության առնելու այս հնարավորությունը: Մենք աջակցում ենք Հայաստանում ընթացող ժողովրդավարական փոփոխություններին, որոնք նախանշում են առավել բարեկեցիկ, ազատ ու անկախ ապագա»:

Բոլթոնը հավելել է, կարեւոր են նաեւ քաղաքական կապերը, քանի որ ԱՄՆ–ն ռազմավարական առումով Հյուսիսային Կովկասը չափազանց կարեւոր  տարածաշրջան է համարում եւ կարեւորում է, մասնավորապես, Հայաստանի դերը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ եւ երկու երկրների արտաքին քաղաքական գերակայությունները, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ:

Երկուստեք առանձնահատուկ կարեւորվել է ԱՄՆ–ում հայկական համայնքի դերակատարությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ նախագահը Լոս Անջելեսի քաղաքապետի հետ քննարկել է Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթեր իրականացնելու հարցը
Ողջունելով նախագահ Խաչատուրյանին տիկին Բասսն ասել է. «Մենք պատիվ ունենք այսօր Լոս Անջելեսի քաղաքապետարանում ողջունելու Հայաստանի նախագահ...
Մեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ
Մի կարևոր հանգամանք կա, որի մասին կցանկանայի խոսել: Հայաստանի իշխանությունները Եկեղեցու և առավել ևս Հայ առաքելական եկեղեցու հետ որևէ...
Վահագն Խաչատուրյանը Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է Հայաստան
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ...
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
Մենք ուզում ենք լինել լիարժեք պետություն և որոշակի բարդությունների առաջ ենք կանգնած.  ՀՀ նախագահը՝ ԱՄՆ-ում
Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի...
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Նախագահն այնուհետև հարցուպատասխանի ժամանակ հանգամանորեն...
Ամենաշատ