News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
481.66
EUR
546.54
RUB
6.29
Տեսնել լրահոսը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հոկտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ:

Հանդիպման ընթացքում արծարծվել են Մերձավոր Արեւելքում քրիստոնեական համայնքների խնդիրներին, Երուսաղեմում Եկեղեցիների իրավունքներին վերաբերող հարցեր:

Ընդգծվել է մարդկության առջեւ ծառացած ժամանակակից մարտահրավերների հաղթահարման գործում, աշխարհում խաղաղությանն ու համերաշխության հաստատմանն ի խնդիր Քրիստոնեական Եկեղեցիների գործակցության առավել խթանման եւ ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը:

Զրույցի ընթացքում խոսվել է նաեւ Հայաստանում տեղ գտած վերջին քաղաքական զարգացումների, երկրի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման  ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպումներ է ունեցել նաեւ Կաթոլիկ Եկեղեցու Արեւելյան Եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիի եւ Քրիստոնեական միության քահանայապետական խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն կարդինալ Կուրտ Կոխի հետ: Խոսվել են երկու Եկեղեցիների միջեւ կապերի զորացման ուղիների, Արեւելյան Ուղղափառ-Կաթոլիկ երկխոսության շրջանակներում տեղի ունեցող հանդիպումների եւ համատեղ իրականացվելիք ծրագրերի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարգալույծ են հռչակվել Տ. Մեսրոպ քահանա Խունոյանը և Տ. Պետրոս քահանա Բաղրամյանը. վերջին դեպքում՝ անհարիր վարքագծի համար
Հունվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ…
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել
Արժանապատիվ Տ․ Պողոս քահանա Միքայելյանը, ազատվելով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգևոր տեսչի պաշտոնից, սույն թվականի հունվարի...
Գարեգին Բ-ն ընդունել է Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տների տնօրենությանը
Հանդիպման սկզբում Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Հարություն վարդապետ Կիրակոսյանը Հայորդյաց տների տնօրինության անունից՝…
Արամ Ա. Վեհափառն ընդունել է ՌԱԿ Լիբանանի շրջանային նորընտիր վարչության Պատվիրակությանը
Հանդիպումը առիթ հանդիսացավ անդրադարձ կատարելու Լիբանանի ընդհանուր կացության, Հայաստան-Սփյուռք հարաբերության եւ Վեհափառ Հայրապետին կողմից...
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը նշում է Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը
Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը…
Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումներ
Արժանապատիվ Տ. Տրդատ քահանա Գրիգորյանը ծառայության է նշանակվել ՀՀ Զինված ուժերում, Արժանապատիվ...
Ամենաշատ