News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ հոկտեմբերի 25–ին, քննել է Yerevan Today կայքի ներկայացուցիչների կողմից կայքի խմբագրությունում սեպտեմբերի 17–ին խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման բողոքի քննությունը։

Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում կայքի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Ֆերոյանը նշեց, որ բողոքի պատճառն այն է, որ խուզարկությունը կատարվել է ակնհայտ կոպիտ խախտումներով։

«Նախկինում արատավոր պրակտիկա է եղել, որ ինչ–որ օպերատիվ աշխատակից կարող էր գրություն ուղարկել քննիչին, թե կասկածում եմ՝ այսինչ անձի բնակարանում ենթադրյալ հանցագործության վերաբերյալ առարկաներ են պահվում, թույլ տվեք խուզարկել։ Քննիչը դիմում էր դատարանին եւ ստանում խուզարկության թույլտվությունը։ Սա մեծապես բողոքարկումների պատճառ է եղել։ Սրա առնչությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը դեռևս 2015թ.–ին դիրքորոշում էր հայտնել, որ միայն ոստիկանության օպերատիվ տեղեկատվության հիման վրա չի կարելի անձի բնակարանում կամ գրասենյակում խուզարկություն իրականացնել, քանի որ դրանով խախտվում է անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը։ Դրանից հետո այս հիմքով խուզարկություն չի կատարվել, սակայն, ի զարմանս մեզ, Yerevan Today կայքի խմբագրությունում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միակ հիմքը եղել է ոստիկանության կողմից տրամադրված այն տեղեկատվությունը, թե իբրեւ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության ձայնագրությունը նախքան մյուս ԶԼՄ–ների կողմից հրապարակելը, երկու օր առաջ տեղադրել է Yerevan.today կայքը։ Հենց այս հիմքով էլ կատարվել է խուզարկությունը»,– ասաց փաստաբանը։

Արմեն Ֆերոյանը նշեց, որ խուզարկության ընթացքում առգրավվել են լրագրողական գաղտնիք պարունակող նյութեր, իրավապահները տարել են անգամ 2006թ.–ին վերաբերող տեղեկատվությունը, ինչը որեւէ առնչություն չունի հարուցված քրեական գործի հետ։ Հիշեցնենք, որ խուզարկության արդյունքում առգրավվել է մեկ համակարգիչ և ևս 3 համակարգչի հիշողության կրիչ. «Ընկերությունը տևական ժամանակ զրկված է լրատվական գործունեություն իրականացնելու հնարավորությունից։ Առ այսօր մեզ տեխնիկան չեն վերադարձրել, պատճառաբանում են, թե փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել։

Հարցին՝ արդյոք խուզարկությունը կարելի է համարել ճնշում լրատվամիջոցի նկատմամբ, Արմեն Ֆերոյանը պատասխանեց. «Ես փաստերի տեսանկյունից կասեմ։ Ոստիկանության աշխատակցի գրության հիման վրա խուզարկություն իրականացնելու պրակտիկան 2015թ.–ին վերացվել էր Հայաստանում։ Երկրորդ, հարուցված քրեական գործը կարող է վերաբերել վերջին 6 ամիսներին, սակայն, նրանք առգրավվել են մինչեւ 2006թ.–ի տեղեկությունները, ի՞նչ կապ ունի այդ ձայնագրությունը 2006թ.–ի հետ։ Այսինքն, խուզարկությունը կատարվել է օրենքի խախտմամբ, առգրավվել են այնպիսի նյութեր, որոնք ընդհանրապես կապ չունեն հարուցված քրեական գործի հետ, կայքի խմբագրությունում այն համոզման են, որ սա ճնշում էր լրատվական գործունեություն իրականացնող ընկերության վրա»։

Անդրադառնալով Վերաքննիչ բողոքին՝ կայքի ներկայացուցիչը նշեց, որ իրենց նպատակն է, որ վերջ դրվի ապօրինի խուզարկությունների պրակտիկայում Հայաստանում. «Ակնկալում եմ, որ Վերաքննիչ դատարանը դատապարտող դիրքորոշում կարտահայտի այս հարցի վերաբերյալ եւ այս գործողությունը կճանաչի օրենքի տառին ոչ համապատասխան, այսինքն, ապօրինի»։

Նիստից հետո NEWS.am–ի հետ զրույցում Արմեն Ֆերոյանը նշեց, որ Վերաքննիչը մերժեց իրենց առաջին բողոքը։

«Առաջին բողոքը վերաբերում էր կայքում կատարված խուզարկությանը։ Դատարանը մերժեց այն, որից անմիջապես հետո անցավ երկրորդ բողոքի քննությանը, որը վերաբերում է տնօրենի բնակարանում կատարված խուզարկությանը։ Ես, սակայն, հայտարարեցի, որ դատարանը կանխակալ վերաբերմունք ունի եւ չի կարող օբյեկտիվորեն քննել գործը։ Այդ հիմքով խնդրեցի դատարանին ժամանակ տրամադրել բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնելու համար։ Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 27–ին»,– ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել  6 տարբեր հասցեներում՝ այդ թվում  «Yerevan.today» տեղեկատվական հարթակի խմբագրությունում։ Առգրավված առարկաները ներկայացվել են դատահամակարգչատեխնիկական փորձաքննության:

2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում լայն տարածում էր ստացել Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ  ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Ամենաշատ