Հանրապետության տարածքում hոկտեմբերի 25-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 26-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում են տեղումներ։

Քամին՝ հարավ-արեւմտյան` 3-8 մ/վ, 25-ին, 26-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը կնվազի 8-10, 27-ի գիշերը՝ 6-7 աստիճանով։

NEWS.am–ին «Հայպետհիդրոմետ»–ից հայտնում են, որ Երեւանում հոկտեմբերի 25-ի ցերեկը սպասվում է անձրեւ, 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Հոկտեմբերի 25-ին, 26-ի գիշերը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +11+23 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +2+5,

Կոտայքի լեռներում՝ +3+8, ցերեկը` +2+5,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +9+11, ցերեկը` +7+10,

Գեղարքունիքում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +2+5,

Լոռիում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +6+10,

Տավուշում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +18+13,

Արագածոտնի լեռներում՝  +3+8, ցերեկը` +2+5,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +10+12,

Արարատում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +12+15,

Արմավիրում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +12+15,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը` +2+5,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +12+15,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +17+22,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +12+17,

Արցախում՝ գիշերը` +12+16, ցերեկը՝ +15+20: