News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի դատախազությունը սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետաքննության շրջանակներում հարցաքննել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության 38 աշխատակիցների, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Խաշոգջիի գործով դատախազություն են կանչվել եւ որպես վկա հարցաքննվել Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության 38 աշխատակիցներ, եւս 5 մարդ հարցաքննությանը չի ներկայացել»,- նշվում է դատախազության հաղորդագրության մեջ:

Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջին, որը Washington Post թերում որպես տեսաբան էր աշխատում եւ 2017-ից բնակվում էր ԱՄՆ-ում, հոկտեմբերի 2-ին Թուրքիայում անհետացել էր այն բանից հետո, երբ մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենք:

Հոկտեմբերի 20-ի գիշերը Սաուդյան Արաբիայի պետական լրատվամիջոցները տարածեցին երկրի գլխավոր դատախազի հաղորդագրություն այն մասին, որ նախնական տվյալների համաձայն, Խաշոգջին մահացել է եւ նրա մահն առաջացել է հյուպատոսական անձնակազմի հետ վիճաբանության արդյունքում:

Այս գործով ձերբակալվել է 18 մարդ, ովքեր հարցաքննվում են, Սաուդյան իշխանությունները շեշտում են, որ ձգտում են հաստատել ճշմարտությունը եւ բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ