News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եվրոպական Կենտրոնական բանկը (ԵԿԲ) հաստատել է տարվա վերջին պարտատոմսերի վիճահարույց գնումն ավարտելու իր մտադրության մասին։ Այդ արժեթղթերը օգտագործվում են եվրոգոտում ինֆլյացիայի օպտիմալ՝ 2 տոկոսի մակարդակը պահելու համար։ Սակայն ԵԿԲ-ի կառավարիչների խորհրդի նիստում, որը տեղի է ունեցել Մայնի Ֆրանկֆուրտում, պարտատոմսերի գնման դադարեցման պաշտոնական որոշում չի ընդունվել։ Այս մասին տեղեկացնում է DW-ն։

Հոկտեմբերին ԵԿԲ-ն երկու անգամ կրճատել է պարտատոմսերի գնման ծավալը՝ հասցնելով այն ամսական 15 մլրդ եվրոյի։ Կառավարիչների խորհուրդը հասկացրել էր, որ տարիներ տեւող հակաճգնաժամային ռեժիմից կտրուկ դուրս գալու սպասելիքներ պետք չէ ունենալ։ Վարկային առումով բազային տոկոսադրույքները, ինչպես եւ կանխատեսվում էր, պահպանվել են զրոյական մակարդակի վրա։ ԵԿԲ-ի դեպոզիտային դրույքը մնացել է տարեկան 0,4 տոկոս։

Բանկի ղեկավարությունը հաստատել է որոշիչ դրույքները գոնե մինչեւ 2019թ․ ամառվա վերջը անփոփոխ թողնելու մտադրության մասին։

Դիտորդները կարծում են, որ Եվրոպական Կենտրոնական բանկի բազային տոկոսադրույքները այժմ կարող են փոխվել միայն 2019թ․ հոկտեմբերի վերջին պաշտոնից բանկի նախագահ Մարիո Դրագիի հեռանալուց հետո։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
5 միլիոն դրամ` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բանկը շարունակ ներդրում է կատարում առողջ համայնքներ կառուցելու գործում...
Ամենաշատ