News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի մարզային այցի ընթացքում Բաղանիս և Կոթի գյուղերի բնակիչների բարձրացրած խնդիրները Պաշտպանի կողմից ամփոփվել և ներկայացվել են Կառավարություն։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Դրա հիման վրա այսօր՝ հոկտեմբերի 24-ին, տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է Բաղանիս և Կոթի գյուղերի բնակիչների բարձրացրած խնդիրները՝ կապված բնակելի տները գազիֆիկացնելու համար սոցիալական աջակցություն ստանալու, անվճար կամ արտոնյալ պայմաններով հատկացվող վառելափայտի չափաքանակն ավելացնելու, անտառափայտի իրացումն իրականացնող կազմակերպության կողմից սահմանամերձ շրջանների բնակչության համար վառելափայտի համար սահմանված սակագինը վերանայելու հետ և այլն:

Մի շարք կոնկրետ խնդիրների կապակցությամբ արդեն իսկ նախանշվել են լուծումներ, իսկ համակարգային խնդիրների հետ կապված կնախաձեռնվեն առանձին քննարկումներ:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության քայլերը նշված քննարկման ու լուծումների հարցում իր իրավասության սահմաններում աջակցելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ