News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 02
USD
483.36
EUR
545.47
RUB
6.88
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Թեեւ Վրաստանում նախագահական պաշտոնը արարողակարգային բնույթ կունենա, ներկա ընտրարշավը կարելի է իշխանությունների եւ Միխայիլ Սաակաշվիլու նախկին կողմնակիցների միջեւ դիմակայության յուրօրինակ հարթակ համարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոննի Մելիքյանը:

Նրա կարծիքով, Վրաստանում առաջիկա նախագահական ընտրություններում կարեւոր է մասնակցությունը: Բարձր մասնակցությունը կարող է արդեն առաջին փուլում իշխող կուսակցության աջակցությունը վայելող անկախ թեկնածուի հաղթանակը ապահովել: Սալոմե Զուրաբիշվիլիի հաղթանակի հավանականության թեման զարգացնելով, Մելիքյանը նշեց, որ ըստ հարցումների արդյունքների, նրա հաղթանակի հավանականությունը 50 տոկոսից մի փոքր բարձր են գնահատում այն դեպքում, եթե ընտրությունները ավարտվեն առաջին փուլով:

Փորձագետի կարծիքով, դրանով էլ բացատրվում է ընտրություններում ընտրողների բարձր մասնակցությունը ապահովելու Զուրաբիշվիլիի կողմնակիցների ցանկությունը:

«Ընդհանուր առմամբ, ընտրություններում բարձր մասնակցություն ապահովելու ցանկությունը նկատվում է Վրաստանի ողջ քաղաքական էլիտայի մոտ, ինչը  վկայում է ապագա նախագահի լիազորությունների հետ չկապված խոստումների մասին, որոնք հնչում են բազմաթիվ թեկնածուների կողմից: Մասնավորապես, դա վերաբերում է քաղաքացիների սոցիալ-տնտեսական կյանքի բարելավման կարգախոսներին, թեեւ նախագահի լիազորությունները արարողակարգային են լինելու», - ընդգծեց նա:

Փորձագետը հավելեց, որ ներկայիս նախագահական ընտրությունները Վրաստանի համար խորհրդարանական կառավարման համակարգի անցման գործընթացում վերջնական փուլ կդառնան:

Ինչ վերաբերում է հաղթանակի համար հիմնական մրցակիցների պայքարի ռազմավարությանը, ապա, ըստ Մելիքյանի, հիմնականում կիրառվում է քաղաքական հակառակորդների վարկաբեկման մեթոդը:

 «Եթե Բիձինա Իվանիշվիլու թիմը փորձում է ընտրողներին հիշեցնել Սաակաշվիլու ռեժիմի մասին, որից երկրի շատ բնակիչներ դժգոհ են, ապա նրանց ընդդիմախոսները` ի դեմս Միխայիլ Սահակաշվիլիի, Դեյվիդ Բաքրաձեի եւ Գրիգոլ Վաշաձեի նախկին կողմնակիցների, ընտրողների ուշադրությունը կենտրոնացնում են սոցիալ-տնտեսական դրության վատթարացման վրա, մասնավորապես նշելով գործազրկության աճը եւ ազգային արժույթի արժեզրկումը», - նշեց փորձագետը:

Ջոննի Մելիքյանի գնահատմամբ, նախագահական ընտրություններում իշխող կուսակցության թեկնածուի պարտությունը կարող է նշանակալի դեր խաղալ հաջորդ խորհրդարանական ընտրություններում, ուստի «Վրացական երազանք» կուսակցությունը ձգտելու է ապահովել իր թեկնածուի հաղթանակը:

Փորձագետը նշեց, որ իշխանության թեկնածուի հաղթանակի ապահովման գործում առանցքային դեր կարող են խաղալ «Վրացական երազանք» կուսակցության լուրջ ֆինանսական հնարավորությունները, որն աջակցում է Սալոմե Զուրաբիշվիլիին:

Հիշեցնենք, որ այս կիրակի Վրաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Ընդհանուր առմամբ պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 25 թեկնածու:

Հաղթանակի հիմնական հավակնորդներն են Միխայիլ Սահակաշվիլիի օրոք խորհրդարանի նախկին խոսնակ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության նախագահ Դավիթ Բաքրաձեն, նույն ժամանակահատվածում նախկին արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, ինչպես նաեւ իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ես ձեզ երաշխավորում եմ, որ մեկ տարի հետո այս կառավարության վերջը կգա. Վանո Մերաբիշվիլի
Նրանց աջակցության եւ ապագայի հանդեպ հույսի շնորհիվ ես պահպանել եմ պայքարը շարունակելու ուժը, հույսը, հավատը…
Վրաստանի խորհրդարանի խոսնակի ելույթի դեմ ընդդիմությունը բողոք է հայտնել ԽՍՀՄ օրհներգով
Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մտադիր է վերադառնալ ակտիվ քաղաքականություն
«Ես ծառայում եմ մեր արեւմտյան ընտրության առաքելությանը` իմ ընկերների եւ վրաց ժողովրդի հետ միասին», - գրում է Մարգվելաշվիլին...
Վրաստանի խորհրդարանի մոտ կալանավորվածների թիվը շարունակում է աճել
Ոստիկանությունը կալանավորել է 16 մարդու...
Վրաստանի խորհրդարանի նիստը խափանվել է կղանքի հոտի պատճառով. ընդդիմադիրները անհայտ նյութ են լցրել
Տեխնիկական ընդմիջում Վրաստանի խորհրդարանում...
Սեփական երկիրը թողնելն ամենավատ ելքն է. Սաակաշվիլի
Սաակաշվիլին ափսոսում է, որ հեռացել է հայրենիքից...
Ամենաշատ