News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ջավախքի հայերը հանդուրժողական վերաբերմունք են դրսեւորում Վրաստանի իշխանությունների հանդեպ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի կառավարման պետական ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը։

Նրա կարծիքով՝ նման դիրքորոշումը կապված է հասարակական կյանքում ազգային փոքրամասնությունների ինտեգրման միջոցով հարցը լուծելու իշխանությունների ձգտման հետ։ «Այս մասին է վկայում Վրաստանի այն դպրոցների առկայությունը, որտեղ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեն սովորել մայրենի լեզուն եւ պետականը, ինչպես նաեւ «1+4» ծրագրի իրականացումը, որն ուղղված է երկրի բուհեր ընդունվելու համար բարձր առաջադիմությամբ աշակերտների օգնությանը»,- նշեց փորձագետը։

Նրա խոսքերով՝ հասարակական կյանքում ազգային փոքրամասնությունների ինտեգրման հարցում առկա խնդիրները Վրաստանի իշխանությունները փորձում են լուծել քաղաքացիական իրավունքների ապահովման միջոցով՝ դրանց ազգային երանգավորում չտալով։ «Իշխանությունների փափուկ, հավասարակշռված քաղաքականությունը ազգային փոքրամասնությունների հանդեպ հանգեցրել է նրան, որ նրանց հանդուրժողականությունը առաջիկա նախագահական ընտրություններում կարող է կարեւոր նշանակություն ունենալ հաղթանակի ապահովման գործում»,- ամփոփեց Մելիքյանը։

Նշենք, որ այս շաբաթ Վրաստանում կկայանան նախագահական ընտրություններ։ Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են 25 թեկնածուներ։ Հաղթելու հավանականություն ունեցողներից մեկը անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին է, ում աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են. Ռուբինյանը՝ Գիվի Միքանաձեին
Կողմերը կարեւորել են տարածաշրջանում խաղաղության հաստատումը...
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերի հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել
Հանդիպման սկզբում Սիսակ Գաբրիելյանը շնորհավորել է Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու կապակցությամբ...
«Երկրները միայնակ ոչինչ չեն կարող անել». Գիվի Միքանաձեին՝ Հայաստանի ԳԱԱ-ում
ՀՀ ԳԱԱ նախագահությունը հյուրընկալեց Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը...
«Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ
Մենք դիմեցինք նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալ յանին, որը մեր հարցմանը պատասխանեց հետևյալ կերպ...
«Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի կետ է». Անդրեասյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
«Ժողովուրդ». Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը
Այսօր գործընկերոջս հետ առիթ ենք ունեցել քննարկել այս համատեղ հռչակագրի գործնական իրագործման...
Ամենաշատ