News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Բոլթոնի այցը տարածաշրջան համարում եմ չափազանց կարեւոր եւ հեռու գնացող նպատակներ ունեցող։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ բոլորը հրաշալի գիտեն, որ տարածաշրջանը մեծ աշխարհաքաղաքական կարեւորություն է ներկայացնում. «Ակնարկները, որոնք պարոն Բոլթոնն արեց, իսկապես կենսական նշանակություն ունեն թե՛ տարածաշրջանի ապագայի համար, թե՛ Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման առումով»,–նշեց Ռուստամյանը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է ունենա կայուն արտաքին քաղաքական կուրս, եւ տարբեր հարցերում մեր երկրի դիրքորոշումը պետք է հստակ եւ կանխատեսելի լինի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի մեր գործընկերների համար»։

Ռուստամյանի խոսքով՝ սա հատկապես արդիական է այսօրվա պայմաններում, քանի որ Երեւանը պետք է ունենա հստակ նպատակ ցույց տալ բոլորին, որ իր մտադրություններն ուղղված չեն ինչ–որ մեկի դեմ, այլ բխում են բացառապես մեր կենսական շահերից եւ հիմնվում են միայն այդ հիմնարար սկզբունքի վրա։

Պատգամավորի գնահատականով՝ Բոլթոնը հասկանում է, թե ինչ բացասական հետեւանքներ կարող են ունենալ Վաշինգթոնի լարված հարաբերությունները Մոսկվայի ու Թեհրանի հետ, եւ ցանկանում է, որ դրանից չտուժեն տարածաշրջանի իրենց գործընկերները, եւ դա կարեւոր է հայկական կողմի համար։

ԱՄՆ–ում, նրա համոզմամբ, հրաշալի հասկանում են, որ ՀՀ-ն ոչինչ չի փորձում անել ավելին, քան իր կենսական անհրաժեշտությունից է բխում։  
Խոսելով զենքի վաճառքի մասին, Ռուստամյանը համոզմունք հայտնեց, որ միջնորդ կողմերը պետք է կամ ընդհանրապես որեւէ մեկին զենք չտրամադրեն, կամ պետք է տրամադրեն այնպես, որ բալանսը չխախտվի:

«Հենց հավասարակշռությունը խախտվում է, այդտեղ էլ սկսում են ագրեսիաները, պատերազմական գործողությունները: Կարծում եմ՝  արդեն Հայաստանը հետ է ընկել այդ ռազմական զինանոցի կուտակման գործընթացից: Եթե Բոլթոնը նկատի ունի, որ այդ հավասարակշռությունը պահպանելու համար Հայաստանը նաեւ ունենա այլ զինատեսակներ, որ հավասարեցնենք, դա կարելի է ողջունել, մենք էլ կունենանք Ադրբեջանին չզիջող զինատեսակի ծավալ»,–եզրափակեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
NESA կենտրոնի ներկայացուցիչներն այցելել են Քննչական կոմիտե. վերապատրաստման պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են Կոմիտեի տարածքային մարմինների…
Գրիգոր Էլիզբարյանն ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել զինվորական դատախազության գործունեությունը
Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին…
Քննարկվել են Քննչական կոմիտեի և ԱՄՆ ԹՊԻՀ գրասենյակի միջև համագործակցության ոլորտները
Արսեն Այվազյանը տիկին Կուրթին ողջունել է առաջին անգամ ՀՀ քննչական կոմիտեում և վստահություն հայտնել, որ նրա համակարգման ներքո Հայաստանում…
Պապոյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին. կարեւորել են 2024-ին «Ամերիկայի մրցունակության փոխանակում» ծրագիրը ՀՀ-ում անցկացնելը
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային...
Արդարադատության ոլորտում գործող և սպասվող թվային հարթակները փոխնախարարը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքային քննարկումների…
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային այցելուների առաջնորդական ծրագրին
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային...
Ամենաշատ