«Ծառուկյան» դաշինք խմբակցությունը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում իր նախընտրական ցուցակը պետք է գլխավորի Գագիկ Ծառուկյանը: Այս մասին հոկտեմբերի 26-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Ընդ որում՝ նա նշեց, որ իր եւ խմբակցության մյուս ճանաչված անդամների համար խորհրդարանի շրջանակում քաղաքական գործունեությունը ինքնանպատակ չէ: «Մենք կընդունենք մեր քաղաքական թիմի ցանկացած որոշում»,- շեշտեց Էնֆիաջյանը՝ հավելելով, որ իրենց քաղաքական ուժի նպատակն է ընտրողների առավելագույն թվով ձայներ ստանալը: