News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է կարգավորել միայն մեկ ճանապարհով եւ այդ հարցում պետք է միասնական  դիրքորոշում լինի: Հոկտեմբերի 26-ին՝ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ, այս մասին հայտարարվեց «Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը`մեկնաբանելով ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Նիկոլ Փաշինյանի հաղթանակի դեպքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ վճռական քայլերի մասին հայտարարությունը:

Պատգամավորի կարծիքով, ղարաբաղյան խնդիրը կարելի է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, եւ այս հարցն այլընտրանք չունի: «Առանց Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտության այս հարցը չի կարող լուծվել», - հավելեց նա:

Հիշեցնենք, որ նախօրեին Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ եթե դեկտեմբերին խորհրդարանական ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը մեծ մանդատ ստանա, դա լավ հնարավորություն կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ վճռական քայլերի ձեռնարկման համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ