News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գիտական հետազոտությունների եւ քվանտային հաշվումների ոլորտում Հրանտ Ղարիբյանի անցած ճանապարհը մի պատմություն է ամփոփում, որը ոգեշնչում է դեպի իրենց երազանքն ընթացող երիտասարդ գիտնականներին: Այն կապշեցնի ամբողջ աշխարհի բոլոր երիտասարդ գիտնականներին՝ բակալավրիատի, դոկտորանտուրայի ուսանողներից մինչեւ նրանց, ովքեր զբաղվում են քվանտային տեխնոլոգիաների վրա հիմնված ֆուտուրիստական համակարգիչների մշակմամբ:

Տակավին պատանի Հրանտը, որը մրցում էր Հայաստանում անցկացվող ֆիզիկայի եւ մաթեմատիկայի տեղական օլիմպիադաներում, անգամ պատկերացնել չէր կարող, որ ԱՄՆ-ում զբաղվելու է քվանտային հաշվումներով:

Մինչդեռ դա հենց այն է, ինչով զբաղվում է Սթենֆորդի համալսարանի գիտությունների թեկնածուն: Լինելով Quantum AI в Google թիմի  անդամ՝ Հրանտը մասնակցում է առաջավոր քվանտային տեխնոլոգիաների վրա հիմնված համակարգչի մշակմամբ: Նա Երեւանում գտնվող գիտնականների gate42.org հետազոտական խմբի խորհրդատվական մարմնի դեր է կատարում, որոնք աշխատում են քվանտային քիմիայի պրոցեսների իմիտացիայի ոլորտում:

Մանկուց ի վեր Հրանտին հետաքրքրում էին ֆիզիկական գիտությունները, ինչն ավելի ուշ դարձավ նրա կյանքի մի մասը: 2008 թվականին նա արժանացավ Հայաստանի Նախագահի մրցանակին: Հրանտն այն քչերից մեկն էր, ով Հայաստանի ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ազգային օլիմպիադայում ոսկե մեդալ ստացավ: Իսկ ավելի ուշ մեդալներ ստացավ Վիետնամում ու Ղազախստանում անցկացված ֆիզիկայի միջազգային օլիմպիադաներում:

ԱՄՆ-ում հայտնվելով՝ երիտասարդ գիտնականն ընդունվեց Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի ասպիրանտուրա, որտեղ դրեց իր ապագա գիտական գործունեության հիմքը: Պրոֆեսոր Տեգմարկ Մաքսի աչալուրջ ղեկավարությամբ Հրանտը ձեռք բերեց տիեզերաբանական մոդելի ջերմադինամիկայի ոլորտի արժեքավոր գիտելիքներ: Նա նաեւ քվանտային ինֆորմատիկա ուսումնասիրեց ամերիկացի գիտնական, քվանտային համակարգիչների համար մեծ թվերի բազմապատկիչի վերլուծման արդյունավետ պոլինոմիալ ալգորիթմի մշակող Պիտեր Շորի ղեկավարությամբ: Հետազոտությունների եւ գիտության աշխարհի մեջ խորասուզված երիտասարդ գիտնականի համար այդ օրերն իրավամբ երանելի էին:

Դեռեւս ուսանող Հրանտն աչքի էր ընկնում քվանտային ֆիզիկայի ոլորտում խորը ակադեմիական գիտելիքներով: Այդ առարկայի հանդեպ նրա հետաքրքրությունն օրեցօր սաստկանում էր՝ հասնելով այնպիսի մակարդակի, որ նրա ղեկավար Տեգմարկ Մաքսը նրա մասին հիշատակեց նույնիսկ իր հեղինակային՝ «Մեր մաթեմատիկական տիեզերքը» գրքում:

«Այդ ժամանակ տեղի ունեցավ ինչ-որ հրաշալի բան, որը հերթական անգամ ինձ հիշեցրեց, թե որքան է բախտս բերել, որ աշխատում եմ Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտում. ես հանդիպեցի ոգեշնչված 20-ամյա հայ ուսանող Հրանտ Ղարիբյանին, որը հարցրեց, թե ինքն ինչի վրա պիտի սկսի աշխատել: Մենք թիմ դարձանք, նա մաթեմատիկական գրքերը տառացիորեն կլանում էր: Եվ ահա, օրերից մի օր տեսա Հրանտի ժպիտով ողողված դեմքը ու հասկացա, որ նա կատարել է իմ դրած խնդիրը»,- իր գրքում նշել է պրոֆեսորը:

Այդ շրջանում Հրանտն ինքն էլ հոդված է գրել Մալդաքենի եւ Սուսսքինդի ER-EPR պարադոքսների մասին:

2014 թվականին, երբ Հրանտը պաշտպանում էր ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի դոկտորական ատենախոսությունը, քվանտային ֆիզիկայի եւ տիեզերաբանության ոլորտում արդեն ավելի քան 3 հոդվածի համահեղինակ էր:

Հրանտի խոսքով՝ ինքը հետեւում է Ալբերտ Էյնշթեյնի օրինակին:

«Նրա օրինակին հետեւելով՝ ես աշխատում եմ հաճույք ստանալ առօրյա կյանքից եւ մեր Տիեզերքի օրենքների իմացության գեղեցկությունից»,- նշում է բակալավրի լավագույն հետազոտական աշխատության համար Phillip Morse Memorial-ի դափնեկիրը:

Գիտական գործունեությունից բացի, նա հրապուրվում է նաեւ թատերական արվեստով: Հրանտը պարգեւատրվել է Վիլյամ Սարոյանի «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» պիեսի լավագույն բեմականացման համար:

«Ես թատրոնը սիրում եմ: Դերասանական խաղը եւ ռեժիսորությունը ինձ ստեղծագործական ազատության չափաքանակ են ապահովում, որը կենսական հաշվեկշռի անիվն է»,- ժպտալով ասում է գիտնականը:

Դոկտորանտուրա ընդունվելու ժամանակն էր: Հրանտը ստանում է Հարվարդի, Սթենֆորդի, Փրիսթոնի համալսարաններ եւ Քալիֆորնիական տեխնոլոգիական ինստիտուտ ընդունվելու մասին հաստատումը: Երիտասարդ գիտնականը կանգնած էր դժվար ընտրության առջեւ, սակայն որոշ ժամանակ անց տեղափոխվում է Սթենֆորդ, որտեղ պրոֆեսոր Լեոնարդ Սուսսքինդի հետ աշխատել էր քվանտային ինֆորմատիկայի եւ սեւ անցքերի հարցերի վրա:

Առաջատար գիտնականներ եւ պրոֆեսորներ Պատրիկ Հայդենի եւ Շենքերի հետ Հրանտը մի շարք ֆիզիկամաթեմատիկական հոդվածների համահեղինակն է:

Գիտաժողովներին, սեմինարներին մասնակցությունը, որոնք հայ հետազոտող-գիտնականի կյանքի անքակտելի մասն են դարձել, նրան հնարավորություն է ընձեռել շփումներ հաստատել ականավոր մտավորականների հետ ինչպես Ամերիկայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Հրանտն արագ անցում է կատարել քվանտային ֆիզիկայի պրակտիկ կիրառմանը: Քվանտային հաշվումները մեր ժամանակներում տեխնոլոգիաների ոլորտում հերթական բեկումն են, եւ հայ գիտնականը երջանիկ է, որ հաշվումների ու հաղորդակցությունների ոլորտում աշխատում է հեղափոխական բեկման առաջնագծում:

«Ես մշտապես աշխատում եմ այն նախագծերի եւ գաղափարների վրա, որոնք դուրս են իմ սպասումների շրջանակից: Մեր կյանքը հետաքրքիր են դարձնում դժվարությունները»,- նշում է Հրանտը:

Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերած հաջողություններին, Հրանտն իր արմատների մասին չի մոռանում եւ իր ավանդն է բերում Հայաստանի գիտական աճի ու զարգացման մեջ:

«Իմ երկու պապիկները՝ Ալբերտը եւ Հայկազը, գիտնականներ են եղել: Ինձ համար միշտ օրինակ են եղել նրանց իմաստությունը, հետաքրքրասիրությունը եւ գիտելիքների ձգտումը»,- անկեղծանում է նա:

Երիտասարդ հայ գիտնականն իր հաջողության պատմությունը պատմում է երիտասարդ սերունդի մեջ գիտական հետազոտությունների ոլորտի հանդեպ հետաքրքրվածություն առաջացնելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ