News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը շարունակելու է պնդել, որ Ազատության աջակցման ակտի 907-րդ բաժինը պետք է խստագույնս պահպանվի, որը, ըստ ներկայումս վարչակազմի կողմից կասեցված օրենքի, սահմանափակում է ԱՄՆ–ի ուղղակի օգնության որոշ տեսակները, այդ թվում՝ հարձակողական ռազմական տեխնիկայի մատակարարումը Ադրբեջանի կառավարությանը։ Այսպիսի հայտարարություն է տարածել հանձնախումբը՝ անդրադառնալով  ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում արած հայտարարություններին։

«Ադրբեջանի մեծացող ագրեսիան հաշվի առնելով՝ Հայ դատի հանձնախումբը Սպիտակ տանը կոչ է անում դադարեցնել 907-րդ բաժնի գործողության կասեցումները, իսկ Կոնգրեսին կոչ է անում սահմանափակել օրենքից հրաժարվելու իր լիազորությունը»,–ասված է հայտարարությունում։ 

907-րդ բաժնի կիրառմանը զուգահեռ՝ Հայ դատի հանձնախումբը հետևում է նաև Ադրբեջանին զենք մատակարելու հարցում վերահսկողության հնարավոր խախտումներին. «Հայ դատի հանձնախումբը ուշադրությամբ հետեւում է Ադրբեջանի հարցում զենքի արտահանման վերահսկողության հնարավոր խախտումներին, այդ թվում՝ երրորդ կողմից զգայուն ամերիկյան զենքի, տեխնիկայի եւ դրոնների կամ այլ համակարգերի ծառայությունների մատակարարումներին»։

Հանձնախումբն անդրադարձել է նաեւ Բոլթոնի հայտարարությանը Հայաստանին զենքի վաճառքի պատրաստակամության մասին՝ նշելով. «Այստեղ վտանգն այն է, որ Ադրբեջանը, հաշվի առնելով այդ երկրի ռազմական բյուջեի չափը, կարող է զգալիորեն ավելի ժամանակակից ամերիկյան զենք ձեռք բերել, քան Հայաստանը, ինչը կհանգեցնի անհավասարակշռության մարտական դաշտում եւ քաղաքական հարաբերություններում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ