Հանրապետության տարածքում hոկտեմբերի 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում, իսկ ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ։ Կիրակի սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արեւմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 27-ի գիշերը կնվազի 6-7 աստիճանով։

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան ցուրտ։

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք:

NEWS.am–ին «Հայպետհիդրոմետ»–ից հայտնում են, որ Երեւանում հոկտեմբերի 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Հոկտեմբերի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում գիշերը կդիտվի +5+7, ցերեկը՝ +12+14 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +2+6,

Կոտայքի լեռներում՝ -3+2, ցերեկը` +2+6,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +4+6, ցերեկը` +10+12,

Գեղարքունիքում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +2+6,

Լոռիում՝ գիշերը` -1+3, ցերեկը` +10+13,

Տավուշում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +12+15,

Արագածոտնի լեռներում՝  -3+2, ցերեկը` +2+6,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +5+7, ցերեկը` +12+14,

Արարատում՝ գիշերը` +5+7, ցերեկը` +13+15,

Արմավիրում՝ գիշերը` +5+7, ցերեկը` +13+15,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը` +2+6,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +5+7, ցերեկը` +13+15,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +14+17,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +8+13,

Արցախում՝ գիշերը` +5+10, ցերեկը՝ +12+16: