News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստան այցի շրջանակներում մի շարք աննախադեպ հայտարարություններ արեց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանը։

Նրա խոսքերով՝ փաստորեն, առաջին անգամ Ռուսաստանի ազդեցության ոլորտում համարվող տարածքում Ջոն Բոլթոնը Հայաստանը ամերիկյան ազդեցության ուղեծիր է քաշում։ Փորձագետն առանձնացրեց Բոլթոնի այս ենթատեքստով արված հետեւյալ հայտարարությունները՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների ռազմավարական բնույթը․ որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւս ԱՄՆ-ի համար ազգային հետաքրքրություն ներկայացնող հարց է։ «Այսինքն, դրանով իսկ նա Արցախը, Հայաստանը եւ Ադրբեջանը հայտարարեց ամերիկյան ազգային հետաքրքրությունների գոտի՝ վիճարկելով, որ այս հարցը Ռուսաստանի ազդեցության ոլորտում է։ Երրորդ՝ զենքի մասին նրա հայտարարությունը։ Իսկ սպառազինությունը նշանակում է նաեւ ռազմական ներկայություն։ Այսինքն, նրա բոլոր հայտարարությունները խոսում են այն մասին, որ ԱՄՆ-ը վիճարկում է Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը։ Իմ կարծիքով՝ սրանք ամենակարեւոր աննախադեպ հայտարարություններն էին»,- նշեց Դանիելյանը։

Այն հարցին՝ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո կարելի է արդյոք սպասել Արցախի բանակցային գործընթացի ինտենսիֆիկացիա՝ հաշվի առնելով Բոլթոնի այն հայտարարությունը, որ Նիկոլ Փաշինյանի հաղթանակի դեպքում նա լավ դիրքեր կունենա ղարաբաղյան կարգավորման գործում իրեն դրսեւորելու համար՝ Դանիելյանը պատասխանեց, որ Բոլթոնի այդ խոսքերը տեղավորվում են նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձի տրամաբանության մեջ, որ հայտարարել էր, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար լուրջ առաջընթացի հասնելու նոր պատուհան է բացվում։ «Երկրորդ կարեւոր գործոնն այն է, որ մինչեւ այս պահը Հայաստանում որեւէ իշխանություն չի ունեցել բավարար լիգիտիմություն եւ հասարակական աջակցություն՝ ղարաբաղյան հարցի լուծման համար, ինչպես Փաշինյանի դեպքում է։ Ենթադրվում է, որ նա հասարակական աննախադեպ աջակցություն կունենա։ Ամեն դեպքում, այժմ ունի, եւ դրա հետ կապված՝ չի կարողանա խուսափել լուրջ բանակցություններից»,- մեկնաբանեց փորձագետը։

Խոսելով այն մասին, թե կարող են արդյոք Երեւանին ստիպել հանձնել ազատագրված տարածքները՝ հաշվի առնելով նաեւ ԱՄՆ հեռացող դեսպան Ռոբերտ Միլսի հայտարարություններն այդ մասին, Դանիելյանն ասաց, որ ներկա պահին կարելի է միայն ենթադրություններ անել եւ վարկածներ առաջ քաշել։

Օրինակ, վերջին տարիներին, հաշվի առնելով Հայաստանում վատացող տնտեսական իրավիճակը եւ ժողովրդավարական ճգնաժամը, ռուսները փորձում էին Երեւանին ստիպել հանձնել մի քանի տարածքներ՝ ռուսական զորքերը Արցախում տեղակայելու Ադրբեջանի համաձայնության դիմաց։ Այսինքն, այստեղ ռազմական ներկայություն հաստատել, ինչին Հայաստանը չէր համաձայնում, Ադրբեջանը՝ առավել եւս։ Այդպիսի սցենար կար եւ կա, եւ ամեն ինչից դատելով՝ վերջին ժամանակներս այն ավելի կոպիտ է խաղարկվում՝ պարզաբանեց փորձագետը։

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի հայտը, հաշվի առնելով տարածքները հանձնելու դեպքում խաղաղության հաստատման վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարությունները, խոսում է այն մասին, որ նա փորձում է ներխուժել ռուսական սցենարի մեջ։ «Իսկ դա նշանակում է, որ նա վիճարկում է Ռուսաստանի դերը։ Գլխավոր հարցն այն է, թե ում զորքերը կտեղակայվեն տարածաշրջանում, ինչը արդյունքում կհանգեցնի նույն ստատուս-քվոյին։ Այսինքն, կրկին խոսքն այն մասին է, որ ԱՄՆ-ը վիճարկում է Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում։ Հարցը, թե ում զորքերը կտեղակայվեն տարածաշրջանում (եթե տեղակայվեն), դա վեճ է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ, ոչ թե՝ Հայաստանի եւ Ադրբեջանի»,- նշեց Դանիելյանը։

Պարզաբանելով Երեւանում Ջոն Բոլթոնի այն հայտարարությունը, թե Իրանի հետ սահմանը «կարող է խնդիր դառնալ», եւ ինքն այդ մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանին, փորձագետն ասաց, որ դա տարբեր կերպ կարելի է մեկնաբանել։ Տարբերակներից մեկն այն է, որ նա նկատի է ունեցել ոչ թե Հայաստանի եւ Իրանի, այլ Իրանի եւ Արցախի սահմանը, որի անվտանգությունը հիմնականում իրանական կողմն է ապահովում․ «Դա կարելի է հասկանալ այն իմաստով, որ եթե Իրանում իրավիճակն ապակայունանա, ապա սահմանի այդ ահռելի հատվածը կարող է անվերահսկելի դառնալ, այսինքն այդտեղով կարող են ներթափանցել զանազան տարրեր, մասնավորապես՝ ադրբեջանական ջոկատներ եւ այլն։ Սա տարբերակներից մեկն է, որը պետք է հաշվի առնել եւ ընդունել որպես հնարավոր նախազգուշացում։ Տողերի արանքում շատ բան կարող է թաքնված լինել, եւ անհրաժեշտ է իմաստը հասկանալ»

Նրա խոսքերով՝ Իրանի վիճակը շատ լուրջ է, այդ թվում՝ տնտեսական վիճակը՝ ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին։ Բացի այդ, Իրանին ուզում են դուրս մղել Սիրիայից։ Դա Իսրայելի հիմնական պահանջն է։ «Երբ օգոստոսին Բոլթոնը հանդիպեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հստակ հայտարարվեց, որ Իրանը պետք է հեռանա Սիրիայից, այսինքն Իսրայելին մոտ տարածքից։ Բացի այդ, Բոլթոնը մի ժամանակ ասում էր Իրանի ռմբակոծման անհրաժեշտության մասին։ Այսինքն, Իրանի հարցը շատ լուրջ է դրված, եւ ԱՄՆ-ը շարունակելու է սեղմել Իրանի շուրջ օղակը, ինչի մասին Բոլթոնը Երեւանում հայտարարեց։ Այդ օղակում Հայաստանն էլ կա»,- կարծումէ Դանիելյանը։

Այն հարցին, թե կարող են արդյոք Հայաստանի նոր իշխանությունները ԱՄՆ-ի ճնշումների պատճառով զոհաբերել Իրանի հետ հարաբերությունները, Դանիելյանն ասաց, որ դժվարանում է պատասխանել, որովհետեւ թե ինչ են իրենցից ներկայացնում նոր իշխանությունները՝ մեծ գաղտնիք է։ «Ինչպես, ով եւ ինչից ելնելով է որոշումներ կայացնում։ Ինչ գեոքաղաքական շահերով եւ արժեքներով է ղեկավարվում այս կառավարությունը՝ համատարած սեւ խոռոչ է»,- ամփոփեց նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ