Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ հոկտեմբերի 29-ին կհրավիրվի Երեւանի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում է փոխքաղաքապետեր նշանակելու հարցը։ 

Երեւանի քաղաքապետարանի կայքում հրապարակվել են ավագանու որոշումների նախագծերը, ըստ որոնց փոխքաղաքապետներ կնշանակվեն  Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը, Տիգրան Վիրաբյանը։

Քաղաքապետի առաջին տեղակալ կնշանակվի Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Սարգսյանը։

Սա նշանակում է, որ նախկին փոխքաղաքապետերից որեւէ մեկը չի շարունակի պաշտոնավարել։