News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանը մտադիր է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

Մանվել Գրիգորյանն իր մտադրության մասին հայտնել է կառավարությանն ուղղված նամակում։

Բաբայանը նշեց, որ ընկերության տարածքը, որն ընդգրկում է 5445 քմ մակերեսով շենք-շինություններ,  գնահատվում է 5.084 մլրդ դրամ։

«Կառավարությունը պետք է որոշում կայացնի գույքի նվիրաբերման հետ կապված, ինչից հետո Մանվել Գրիգորյանի դիմումին ընթացք կտրվի»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ ԱԱԾ–ն 2018թ. հունիսին 16–ին խուզարկություն էր իրականացրել Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալիճ գյուղի ամառանոցի տարածքում, որտեղից ոչ միայն հայտնաբերվել էր մեծ քանակությամբ անօրինական զենք–զինամթերք, այլև՝ 2016-ի Ապրիլյան քառօրյայի օրերին հայ դպրոցականների՝ զինվորի համար հավաքած սնունդի արկղեր։

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Խոսքը վերաբերում է ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացնելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ