ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter սոցցանցի աշխատակիցներին մեղադրել է նրանում, որ հեռացրել են իր էջի հետեւորդներին։
«Twitter-ը շատ մարդկանց հեռացրել է իմ էջից, եւ որ ավելի կարեւոր է՝ նրանք ինչ-որ բան են արել, որը դժվարացնում է իմ էջի բաժանորդագրությունը։ Նրանք ճնշել են վերջիններիս աճն այնպես, որ դա ակնհայտ է դարձել բոլորի համար»,- Twitter-ում գրել է Թրամփը։
Նշենք, որ Twitter-ում Թրամփի էջը ավելի քան 55,3 մլն հետեւորդ ունի, իսկ ինքը՝ ԱՄՆ նախագահը 46 մարդու էջին է բաժանորդագրված՝տեղեկացնում է Ռիա Նովոստին։