News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական մեդիապորտալի ղեկավար Իքրամ Ռահիմովին առեւանգել են քաղաքացիական անձինք եւ տարել անհայտ ուղղությամբ:

Նրան հետապնդում են երկրի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովին ուղղված քննադատությամբ բաց նամակի հրապարակման համար, հայտնում է contact.az-ը:

Մինչ առեւանգվելը նա հասցրել է Turan գործակալությանը հայտնել, որ իր BMW ավտոմեքենային հետապնդում են անհայտ անձինք սպիտակ Hyundai Sonta-ով: Ավելի ուշ Ռահիմովը հայտնել էր, որ կարողացել է հետապնդողներից ազատվել եւ գալիս է Turan գործակալության գրասենյակ: Գրասենյակ գալով՝ Ռահիմովը Turan-ի տնօրեն Մեհման Ալիեւին հայտնել է, որ իր ավտոմեքենան, այնուամենայնիվ, արգելափակել էին Ասքյուրյու ռեստորանի մոտ մայրուղու վրա, սակայն կարողացել էր հետապնդողներից ազատվել: Նրա խոսքով՝ նրանք չորսն էին: Ռահիմովը հայտնել է, որ զանգահարել է ՆԳՆ՝ հայտնելով տեղի ունեցածի մասին: Սակայն փողոց դուրս գալով՝ Ս. Ռահիմովին բռնել են նրան հետապնդող անձինք եւ տարել իրենց ավտոմեքենայով:

Նախկինում Ռահիմովը բազմիցս հանդես է եկել Ա. Հասանովի քննադատությամբ լրատվության ոլորտում իր քաղաքականության համար: Նրա կայքերը բազմիցս արգեկափակվել են առանց դատարանի որոշման, իսկ նա ենթարկվել է բացահայտ ճնշման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ամենաշատ