News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը հայտարարել է, որ համաձայն է դադարեցնել Իսրայելին հրթիռային հարվածներ հասցնելը՝ ի պատասխան Եգիպտոսի միջնորդական ջանքերի, փոխանցում է Press Association-ը:

«Ինչպես հայտնել է իրանցիների կողմից աջակցվող խմբավորման ներկայացուցիչ Դաոուբ Շեհաբը, իրենց շարժումն անմիջապես դադարեցնում է հրթիռային հարձակումները»,- փոխանցում է գործակալությունը:

Ավելի վաղ Իսրայելը Իրանին եւ Սիրիային մեղադրել էր Գազայի հատվածից հրթիռային հարվածներ հասցնելու մեջ:

Նշվում է, որ հարձակումները հաջորդել են 4 պաղեստինցիների զոհվելուն, որոնք մասնակցում էին Իսրայելի եւ Գազայի հատվածի սահմանին բողոքի ցույցերին:

Գործակալությունը հայտնում է, որ եգիպտացի միջնորդները մի քանի շաբաթ տարածաշրջանում են՝ փորձելով կանխել Իսրայելի եւ Գազայի միջեւ լայնածավալ պատերազմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը թույլ է տվել քրիստոնյաներին Գազայից գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը
Գազայի քրիստոնյաներին թույլատրել են գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը...
Գազայի հատվածի իսրայելական գնդակոծման ժամանակ զոհվել է 34 պաղեստինցի
34 պաղեստինցի զոհվել է իսրայելական գնդակոծումներից...
Իսրայելը ծովային շրջափակում է մտցրել Գազայի հատվածում
Ծովային շրջափակում Գազայի հատվածում...
Նեթանյահուն հայտարարել է Գազայի զինյալների դեմ հարվածները շարունակելու մասին
Իսրայելի վարչապետը շարունակելու է հարվածները...
Իսրայելը Զատկի ժամանակ շրջափակել է պաղեստինյան տարածքները
Իսրայելը ուրբաթ Զատկի տոնակատարության շրջանում Հորդանանի Արեւմտյան ափին պաղեստինյան տարածքներում եւ Գազայի հատվածում 9 օրով շրջափակման ռեժիմ է սահմանել…
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է Իսրայելին պաղեստինցիների սպանության համար
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը համապատասխան բանաձեւ է ընդունել...
Ամենաշատ