News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը համաձայն չէ Վիգեն Սարգսյանի այսօրվա հայտարարության հետ, որ Հայաստանը սխալ արտաքին քաղաքկանություն է վարում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց Արարատ Միրզոյանը։

«Վերջին շրջանում, եւ, թերեւս, նախկինում էլ Վիգեն Սարգսյանի եւ իմ գնահատականներն ընդհանրապես չեն համընկնում, կան էդ նույն կուսակցությունից կան մարդիկ, ում հետ զանազան հարցերում համաձայն ենք, Վիգեն Սարգսյանի հետ ոնց որ չենք կարողանում որեւէ հարցում համաձայնվել։  Եւ այս ձեւակերպումը Վիգեն Սարգսյանի իմ համար որեւէ կերպ հիմնավոր չի հնչում առնվազն եւ ես  կարող եմ հակառակ պնդումն անել, որ այնպիիսի լավ քաղաքական վիճակում, ինչպիսին Հայաստանն է հիմա գտնվում, եւ այնպիսի բազմավեկտոր արտաքին քաղաքականությունորը հիմա  է իրականացվում ՀՀ-ում երբեւէ չի եղել»,-ասաց նա։

Արարատ Միրզոյանը հավելեց, որ իր կարծիքով՝ իրենք չեն ավիրել տասնամյակներով սետղծածը, այլ հակառակն է՝ բոլոր ոլորտներում «տխուր» պատկեր է։

Ձանձրալի եւ ավելի շուտ տհաճ ֆիլմի է նմանվում «նոր Հայաստանի» արտաքին քաղաքականությունը. Վիգեն Սարգսյանը՝ Փաշինյանին

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ