News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ամեն մեկը կարող է խոսել  իր անունից. Ջոն Բոլթոնը խոսում է իր անունից: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, թե ԱԺ ընտրություններում հաղթելուց եւ վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը կարող է վճռական որոշումներ կայացնել Արցախի հարցում, քանի որ դա հնարավորություն կտա իրեն առաջնորդություն ստանձնել:

«Ամեն մեկը կարող է խոսել  իր անունից։ Ջոն Բոլթոնը խոսում է իր անունից, եւ Ջոն Բոլթոնը, եւ ընդհանրապես որեւէ մեկը չի կարող խոսել իմ անունից: Այո, ընտրվելը հնարավորություններ կտա, բայց ես ասել եմ, որ չի կարող լինել որեւէ լուծում, որը ընդունելի չի լինի Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների եւ Արցախի իշխանությունների համար: Հարցի գլոբալ կարգավորման առումով հասկանում ենք, որ որեւէ լուծում պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար: Որեւէ լուծման պարագայում մենք պետք է լինենք հրապարակային»,-ընդգծեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ այս թեմայով ոմանք մինի փոթորիկներ են կազմակերպում համացանցում՝ հավելելով, որ սա համահայկական հարց է եւ պետք է լուծի հայ ժողովուրդը. «Ես Ղարաբաղի հարցի լուծող չեմ, լուծողը հայ ժողովուրդն է: Որեւէ վարչապետ այսօր կա, վաղը չկա»:

Դիտարկմանը, թե պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, թե արտաքին քաղաքականության մեջ իշխանությունը քանդում է այն, ինչ տասնամյակներով իրենք կառուցել են, Փաշինյանն արձագանքեց. «Զարմանում եմ, որ մարդիկ առնում են, ծախում են մեր անունից, ձախողվում են մեր անունից: Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է, որ ՀՀ իշխանությունները պետք է կիսծնկած վիճակում արտաքին քաղաքականություն վարեն, եւ դա է իր պատկերացրած արտաքին քաղաքականությունը, ես ուզում եմ հիասթափեցնեմ նրան եւ իր բոլոր գործընկերներին: ՀՀ իշխանությունները վարում են շատ հստակ, ինքնավստահ եւ արժանապատիվ երկրին վայել արտաքին քաղաքականություն»:

Բոլթոնը Փաշինյանի հաղթանակի դեպքում Ղարաբաղի հարցով վճռական քայլեր է ակնկալում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ