News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ես ցանկացած հանդիպման ժամանակ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին խոսում եմ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ղարաբաղի բանակցություններին:

«Բայց ի տարբերություն նախորդ իշխանությունների, շատ արագ մեզ հաջողվել է կոնկրետ քայլեր անել, կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել, այդ թվում զինադադարի շատ թե քիչ պահպանման ուղղությամբ: Հիմա գո՞հ եք դրանից, թե՞ դժգոհ եք»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե նման պայմանավորվածությունը որակվում է ստվերային, Նիկոլ Փաշինյանը նշեց, թե այդ դեպքում պետք է ցույց տալ մի դեպք, երբ ՀՀ-ի որեւէ ղեկավար հանդիպել է Ադրբեջանի որեւէ ղեկավարի հետ, հետո եկել նստել ուղիղ եթերում ասել է, թե ինչ են պայմանավորվել:

«Այսինքն ի՞նչ ստվերային պայմանավորվածության մասին է խոսքը: Դուք կարո՞ղ եք բացատրել, թե ինչ մոտիվացիա կա Ղարաբաղի հարցում որեւէ բան թաքցնելու: Եթե այդտեղ կոռուպցիոն գործարք չկա, դավադրություն չկա, դավաճանություն չկա, ի՞նչ մոտիվացիա կա ինչ-որ բան թաքցնելու: Եթե իրենք անընդհատ թաքցրել են, ինչի՞ համար են թաքցրել: Այդտեղ կոռուցպիա է եղե՞լ, դավադրություն, թե՞ դավաճանություն: Ինչու ամեն հանդիպումից հետո չեն եղել ուղիղ եթեր մտել ասել՝ Ալիեւի հետ խոսել ենք սա, սա, սա, պայմանավորվել ենք սա, սա, սա եւ իրականացրել ենք սա, սա, սա:

Ես ասել եմ, որ ուղիղ կոմունիկացիա պետք է լինի, եւ երբ որ կոմունիկացիան հաստատվել է, ես տեղեկացրել եմ, որ կոմունիկացիան հաստատված է, այսինքն` այդ ինչ ստվեր է, էլ ի՞նչ պետք է լիներ: Ասյինքն ի՞նչ են ստվերային պայմանավորվել, որ ի՞նչ լինի»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կողմերը հիմնականում պահպանում են պայմանավորվածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ