Հանրապետության տարածքում հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով։
NEWS.am–ին «Հայպետհիդրոմետ»–ից հայտնում են, որ Երեւանում հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0+2, ցերեկը՝ +13+15 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -5-10, ցերեկը` +4+8,
Կոտայքի լեռներում՝ -5-10, ցերեկը` +4+8,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` 0+2, ցերեկը` +10+13,
Գեղարքունիքում՝ գիշերը` -5-10, ցերեկը` +4+8,
Լոռիում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +10+13,
Տավուշում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +12+15,
Արագածոտնի լեռներում՝ -5-10, ցերեկը` +4+8,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -2+1, ցերեկը` +12+14,
Արարատում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +13+15,
Արմավիրում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +13+15,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը` +4+8,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +13+15,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +15+17,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +10+13,
Արցախում՝ գիշերը` 0+5, ցերեկը՝ +12+15: