News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

2018 թվականի հոկտեմբերի 25-ին Ալմաթիում տեղի ունեցավ Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների Անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 45-րդ նիստը, որին մասնակցում էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ:

Նիստի օրակարգում քննարկվել է ներկա փուլում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ռազմավարությունը եւ  մարտավարությունը, ահաբեկչական գործողություններում Համացանցի օգտագործմանն առնչվող եւ այլ հարցեր:

Նիստի ընթացքում ամփոփվել են Անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի (գիտատեխնիկական համագործակցության, տեղեկատվական անվտանգության, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի միջազգային շրջանառության դեմ պայքարի, միջազգային տրանսպորտային հաղորդակցության անվտանգության ապահովմանն առնչվող) մի շարք հանձնաժողովների աշխատանքների արդյունքները, ինչպես նաեւ քննարկվել է Տնտեսական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության հանձնաժողովի ստեղծման հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ