News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի կենդանաբանական այգու Գրանդ փիղը  BBC-ի վայրի բնության մասին՝ Big Animal Surgery (խոշոր կենդանիների վիրահատությունները) նոր բազմասերիալանոց վավերագրական ֆիլմի հերոսը կդառնա, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»՝ վկայակոչելով կենդանաբանական այգու աշխատակազմին:

Առաջիկայում պետք է Գրանդի երկրորդ կոտրված ժանիքի հեռացման վիրահատություն կատարվի: Առաջինը 4 տարի առաջ են հեռացրել: Այդ ժամանակ վիրահատությունը կատարել էր հայտնի բրիտանացի անասնաբույժ- ատամնաբույժ Փիթեր Քերթեսը, որը Լոնդոնից հատուկ այդ նպատակով ժամանել էր Վրաստան: Վիրահատությունը ուղիղ եթերով հեռարձակվել էր համացանցում եւ ընթացքին հազարավոր մարդիկ էին հետեւել:

«Հոկտեմբերի 31-ին Գրանդը պետք է նորից հիվանդի դեր ստանա եւ ոչ միայն հիվանդի: Այս անգամ մեր փիղը նաեւ BBC սերիալի հերոսը կդառնա», — նշվում է հաղորդագրությունում:

Հաղորդվում է, որ BBC պրոդյուսերները կապ են հաստատել կենդանաբանական այգու աշխատակազմի հետ նկարահանումների մասին պայմանավորվելու համար:

«Այո, այո: Սերիալի մի ամբողջ դրվագ Գրանդին կնվիրեն: Սա կատակ չէ, վայրի բնության մասին հրաշալի վավերագրական սերիալներ ստեղծող BBC-ն ամբողջ աշխարհին կծանոթացնի Թբիլիսիի կենդանաբանական այգու փղի հետ», - հավելել են կենդանաբանական այգուց:

Big Animal Surgery-ն վիրահատությունների մասին հաղորդում է, որոնք անցկացնում են աշխարհի տարբեր երկրներում կենդանիների փրկության համար: Հաղորդման նկարագրության մեջ նշվում է, որ դրվագները նկարահանվել են ողջ աշխարհուվ՝ Ուգանդայի լեռներից մինչեւ Սիերա Լեոնեի արեւադարձային անտառներ:

2014 թվականի հունիսին 6 տոննա կշռով փղին Թբիլիսի են տեղափոխել Երեւանից Մալկա էգ փղի հետ բնակեցնելու համար: Փոխարենը Հայաստան են ուղարկել Մալկայի որդուն՝ 6-ամյա Բունկուին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ