Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացել է Սիրիայի հարցով գագաթնաժողովը, որն անցկացվում է Ստամբուլում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ամբողջ աշխարհի ուշադրությունն ուղղված է այս հանդիպմանը: Հույս ունեմ, որ հույսերը կարդարանան»,- հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով քառակողմ գագաթնաժողովը այսօր ընթանում է Ստամբուլում: Մասնակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: