News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մի քաղաքացի քիչ առաջ նռնակով փորձ է արել մտնել կառավարության շենք: Այս մասին «Ազատության» թղթակցին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նա նշեց, որ միջին տարիքի տղամարդը, որի ձեռքի նռնակ է եղել, ամենայն հավանականությամբ սոցիալական խնդիրներ է ունեցել:

Ավինյանի խոսքով, քաղաքացուն արդեն տեղափոխել են ԱԱԾ: Նա նաեւ հավելեց, որ հնարավոր է, տղամարդը որոշակի առողջական խնդիրներ է ունեցել:

ԱԱԾ-ից եւ ոստիկանությունից այս առնչությամբ որեւէ բան չեն հաղորդում: Այս պահին կառավարության շենքի դիմաց ոստիկաններ են կանգնած: Այստեղ էր ժամանել նաեւ ԱԻՆ-ից մեկ մարտական հաշվարկը, որը սակայն արդեն հեռացել է:

Նշենք, որ այս պահին կառավարության շենքում է նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ